Փաշինյանը թվեր մանիպուլացնելով` փորձում է թաքցնել արտագաղթի փաստը. Արմեն Մինասյան

Քաղաքագետ, վերլուծաբան Արմեն Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է վերլուծություն այն մասին, որ ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն` 2018 թվականի առաջին կիսամյակում իրականում Հայաստանից մեկնել է 50 796-ով (հիսուն հազար յոթ հարյուր իննսունվեց) ավել ՀՀ քաղաքացի, քան վերադարձել է: «Վարչապետի պաշտոնը ստանձնելուց 100 օր անց Նիկոլ Փաշինյանն իր ամենակարևոր ձեռքբերում է համարում արտագաղթի կանխումը. «…Իմ վարչապետ ընտրվելուց հետո, սիրելի ժողովուրդ, ամենակարևոր արդյունքը՝ Հայաստանի Հանրապետություն ավելի շատ գալիս են, քան Հայաստանի Հանրապետությունից հեռանում են, ինչը, կարելի է ասել, համարել արտագաղթի կանխման առաջին և շատ կարևոր փուլ։ Ուրեմն, ուշադրություն, հրապարակում եմ պաշտոնական տվյալներ. այս տարվա մայիսի 10-ից օգոստոսի 14-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ժամանել է 29986-ով ավելի շատ մարդ քան մեկնել է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը եկածներից ավել էր 6000-ով, շուրջ 6000-ով։ Այս տարի եկածների թիվը ավել է 29986-ով։ Վերջին 3 ամսում Հայաստան է եկել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 34000-ով ավելի օտարերկրացի»։ Նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ Նիկոլ Փաշինյանի պնդումները քննադատության չեն դիմանում: Եվ ահա՝ ինչու: Սահմանահատմամբ ուղևորահոսքերի վերաբերյալ պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներն արտաքուստ գալիս են ապացուցելու Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե արտագաղթը դադարել է: Իսկապես, եթե 2017թ. առաջին կիսամյակում՝ հունվար-հունիս ամիսներին Հայաստանից մեկնածների և ժամանածների բացասական սալտոն -37 625 էր, ապա 2018-ի նույն ժամանակահատվածում ցուցանիշն իսկապես բարելավվել է մոտ 6 անգամ և կազմել -6 146 (Աղյուսակ 1): Բայց իրականությունն այն է, որ տարվա առաջին եռամսյակում, երբ կառավարությունը գլխավորում էր Կարեն Կարապետյանն ու Նիկոլ Փաշինյանը հեռու էր իր վարչապետությունից ճիշտ այնքան, որքան այսօր, այդ ցուցանիշը բարելավվել է մոտ 28 անգամ, իսկ Փաշինյանի կառավարման օրոք սկսել է վատթարանալ: Ամբողջությամբ՝ Արմեն Մինասյանի ֆեյսբուքյան էջում

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am