«Արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում…»

ԼՂՀ ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող անհաջող նախահարձակ գործողություններին զուգահեռ ընդգծված ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում: Հատկանշական է, որ այդ գործընթացին ներգրավվում են ոչ միայն հարևան երկրի պետական ու ոչ պետական տեղեկատվաքարոզչական ոլորտի ներկայացուցիչները, այլև շատ հաճախ բանակի ղեկավարությունն ու ենթակա զորամիավորումների հրամանատարները: Ավելին, ծավալվող քարոզչության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերջիններիս կողմից միտումնավոր կերպով փորձ է արվում շփման գծում նախ՝ պարբերաբար իրենց իսկ սադրած սրացումների մեղքը բարդել հայկական կողմի վրա, իսկ այնուհետև հանրությանը մատուցել, թե ինչպես է այդ ամենին «հերոսաբար» դիմագրավում իրենց «փառավոր» բանակը: Բոլորովին վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում զորամիավորման հրամանատար Խագանի Ջաբրաիլովը, նույն ոճով մեղադրանք ներկայացնելով հայկական կողմին, գնաց ավելի հեռուն և ոչ ավել, ոչ պակաս կատարեց հետևյալ ամպագորգոռ հայտարարությունը. «Բնականաբար առայսօր մեր ոխերիմ թշնամին չի կարողացել որևէ անգամ հասնել իր նպատակին: Ադրբեջանական բանակն արդեն այն չէ, ինչ եղել է 25 տարի առաջ…. Ներկա պահին մեր զինանձնակազմի բարոյահոգեբանական ոգին անչափ բարձր է և սպասում է Գերագույն գլխավոր հրամանատարի մարտական հրամանին…»: Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը, այդուհանդերձ, արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով… Իսկ առայսօր խրամատում կատարվածը չկրկնվելու համար առնվազն ձեզ պետք է ունենալ հիշողություն և եղածը չգերագնահատելու խոհեմություն: Հակառակ դեպքում պ-րն Ջաբրայիլով հավանականությունը շատ մեծ է, որ կրկին կարող է հայտնվես նույն այն վիճակում, ինչպիսինն անձամբ քո մաշկի վրա զգացել ես և 1992-ից 94 թվականներին և դրանից հետո ընկած ժամանակահատվածում»:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am