Դրամը կարժեզրկվի՞ ռուբլու անկման ֆոնին. պարզաբանում է ԿԲ-ն

ՀՀ կենտրոնական բանկը մտադիր չէ արհեստականորեն արժեզրկել դրամը արտահանողներին սատարելու համար, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ասացին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ Հաղորդագրության համաձայն` Կենտրոնական բանկի գլխավոր նպատակներն են գների կայունությունը և ֆինանսական կայունությունը, որոնց իրագործումը բխում է Հայաստանի Հանրապետության զարգացման և մեր հասարակության բարեկեցության ապահովման թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ նպատակներից։

«Այդ առումով Կենտրոնական բանկն իր քաղաքականության մեջ առաջնորդվում է ողջ հասարակության, այլ ոչ թե տնտեսվարողների առանձին խմբերի շահերով, օրինակ՝ դեպի ՌԴ արտահանողների կամ Թուրքիայից ներմուծողների», — գրված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ որքան էլ առանձին տնտեսվարողներ տուժեն կամ շահեն ֆինանսական շուկաների տարբեր զարգացումներից, ԿԲ-ն չի կարող նրանց շահը գերադասել հասարակության շահերից և տվյալ դեպքում առաջնորդվում է ու պարտավոր է առաջնորդվել Հայաստանում գների կայունության և ֆինանսական կայունության ապահովման հիմնարար նպատակների իրագործման տրամաբանությամբ։ ԿԲ-ի փոխանցմամբ` ՀՀ կենտրոնական բանկը փոխարժեքի հետ կապված երբեք և որևէ արհեստական միջամտություն չի ցուցաբերում՝ ո՛չ արժեզրկում, ո՛չ արժևորում և ո՛չ էլ կայուն պահպանում։ «ՀՀ ԿԲ-ն բազմիցս հայտարարել է դրամի լողացող փոխարժեքի մասին և հավատարիմ է մնում փոխարժեքի ազատ շուկայական ձևավորման մեխանիզմին։ ԿԲ միջամտությունն արժութային շուկային կարող է տեղի ունենալ միայն կտրուկ տատանումների ընթացքը հարթելու նպատակով, սակայն երբեք չնպատակադրելով փոխարժեքի որևէ նպատակային մակարդակ», — գրված է հաղորդագրության մեջ։ Ըստ ԿԲ-ի հաղորդման` վերջին շրջանում չի միջամտել արժութային շուկային՝ արտարժույթ վաճառելով։

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am