«Պարո՛ն Շարմազանով, հիշեք. «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի», սա է ձեր վերջին կարգախոսը». Ալեն Սիմոնյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն արձագանքել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը. «Ժպիտով կարդացի պ-ն Շարմազանովի արձագանքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ: Տպավորություն էր, որ պ-ն Շարմազանովն ամբողջ տեքստի ընթացքում փորձում էր ի ցույց դնել իր գիտելիքները՝ պատմական օրինակներ բերեց, անուններ թվարկեց, կարծես ցանկանում էր տեքստը գեղեցիկ դարձնել, որպեսզի բովանդակությունը չերևա: Բայց ամեն ինչ հերթականությամբ: Պ-ն Շարմազանովը վարչապետ Փաշինյանին անվանում է ամբոխավար, կարծես թե ոչ մի վատ բան չի ասում՝ միևնույն ժամանակ այս բառով փորձ անելով նսեմացնել ՀՀ հարյուր- հազարավոր մարդկանց: Նման հնարքի դիմում էր ժամանակին Ռոբերտ Քոչարյանը՝ Ազատության հրապարակն անվանելով թատերական հրապարակ: Եվ, ընդարապես, պ-ն Շարմազանով ով խոսի հրապարակից ու ամբոխից՝ դուք Հունաստանի պատմությունից խոսեք, մեկ անգամ եք այդ հրապարակում մարդ տեսել, մեկ անգամ, երբ այդ մարդիկ գնացին ու միացան ընդդիմությանը: Խոսում եք Լուդովիկոս 14-ից, Սահմանադրությունից՝ մոռանալով ձեր կուսակցության հոր համար կարած Սահմանադրությունը, խոսում սպառնալիքներից և մոռանում մարտի մեկը ու հետագայում դրանով սպառնալը, խոսում իրավունքներից, անմեղության կանխավարկածից՝ քաղբանտարկյալներ ունենալով կառավարման տարիներին, այլակարծություն եք ուզում մի ձեռքով, մյուս ձեռքով կայքեր ու հեռուստաընկերություններ վաճառում Քոչարյանին: Խոսում եք սպարտացիների մասին, բայց դուք ոչ սպարտացի եք, ոչ էլ 300 հոգի մարդ ունեք: 100 օր է անցել, երեք ամիս, իսկ դուք դեռ չեք հասկացել՝ ինչ է կատարվել ու կատարվում Հայաստանում: Այդքան Տրոցկին, Յակոբինացիները, Հունաստանը... Ձերը Մարտի 1, Տուշոնկա, Սաքուլիկն են: Հոգ չէ, պարո՛ն Շարմազանով, կարևորը հիշեք, որ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի», սա է ձեր վերջին կարգախոսը և նորը մի փնտրեք: Ձեր վրա մատ չեն թափ տվել, դա ուրիշ բան էր, ձեր կյանքում դա նոր բան է, ժամանակի ընթացքում կսովորեք` «Օրենք» է կոչվում: Հ.Գ. Իսկ եթե չեք կարողանում մարսել՝ պ-ն Աշոտյանը մեզիմ ֆորտեի տեղը գիտի: Իրեն էլ շուտով կանդրադառնամ»:

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am