Ռոբերտ Քոչարյանը ձեռք մեկնեց Փաշինյանին

ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը ձախողելուց հետո նա հարցազրույց է տվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը: Hayeli.am կայքը Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին խնդրեց պատասխանել այն հարցին, թե որոնք էին Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի հիմնական ուղերձները հանրությանը և ՀՀ իշխանություններին:Որին ի պատասխան պարոն Իսագուլյանն ասաց, ուղերձները մի քանիսն են: «Իհարկե, ուղերձները մի քանիսն էին: Նախ, որ իր դեմ հարուցված քրեական գործը շինծու է, և ինքը կոչ արեց լրատվամիջոցներին, որպեսզի նրանք դիմեն ՀՔԾ ղեկավարությանը պահանջով, որ նրանք նախաքննության գաղտնիության պատրվակով չթաքնվեն այդ գործի հետևում և տպավորություն չստեղծեն, թե մեղադրանքն իրոք լուրջ է և արժանահավատ: Դրանով իսկ հնարավորություն կստեղծեն պաշտպանական կողմի համար առավել հստակ հանրությանը ներկայացնելու իրենց կողմի տեսակետները: Երկրորդ, շատ պարզ ներկայացրեց աշխարհաքաղաքական առկա գործընթացները և դրանց հետևանքով Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգները՝ մատնանշելով, որ ինքը չի կարող անտարբեր լինել այդ ամենի նկատմամբ: Երրորդ, ներկայացրեց նաև տնտեսական իրավիճակն իր նախագահության օրոք և համեմատական բնութագրեր տվեց ներկայիս իրավիճակին ու հնարավոր զարգացումներին: Չորրորդ, ցրեց այն միֆը, որ տասնյակ տարիների ընթացքում թմբկահարում էին իր ունեցած առասպելական հարստությունների վերաբերյալ: Ընդ որում, կոչ արեց գործող իշխանություններին, որոնց շարքերում այսօր քիչ չեն հենց այն մարդիկ, ովքեր տարածում էին այդ կեղծ լուրերը, և որոնք այսօր հնարավորություն ունեն, և կարծում եմ արդեն իսկ փորփրելով հասկացել են, որ իրենք այդ հարցում մեղմ ասած ստում էին»,- պարզաբանեց Գ. Իսագուլյանը: Սակայն նա կարևորեց այ հանգամանքը, որ նույնիսկ այս ամենից հետո Քոչարյանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում իր օգնության ձեռքը մեկնել  Փաշինյանին ցանկացած ազգանպաստ հարցում: «Ես վստահ եմ, որ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ամենակարևոր ուղերձն այն էր, որ նույնիսկ այս ամենից հետո ինքը պատրաստ է անհրաժեշտության դեպքում իր օգնության ձեռքը մեկնել պրն Փաշինյանին ցանկացած ազգանպաստ հարցում, եթե դրա կարիքը լինի: Սա, ըստ էության, ամենակարևորն է: Ես չգիտեմ, այն ընկալվել է, թե ոչ, բայց մենք այլ ճանապարհ չունենք: Անփորձության ու փորձառության համատեղումն է, հեղափոխականության ու պահպանողականության համատեղումն է, սիրո և համերաշխության համատեղումն է, որ կարող է ապահովել մեր միասնականությունը, որը և միակ գրավականն է հետագա հաջողությունների: Մի կորցրեք այս հնարավորությունը»:

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am