Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. Hyundai Sonata-ն Աշտարակի կամրջի վրա բախվել է երկաթե արգելապատնեշներին

Այսօր, օգոստոսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի կամրջի վրա, դեպի Երևան ընթանալիս, Hyundai Sonata մակնիշի 40 PS 040 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, բախվել է կամրջի երկաթե արգելապատնեշներին, այնուհետև առաջ ընթացել, բախվել ձախակողմյան հատվածում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Աշտարակի 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները, որից հետո փրկարարները մահացածի դին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Աշտարակի շտապօգնության ավտոմեքենային: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ: Այս պահին վթարի վայրի տեղազննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով ավտոմեքենայի անվահեծանը կոտրվել էր, իսկ եթե կամրջի վրա երկաթե արգելապատնեշները չլինեին, ավտոմեքենան կգահավիժեր ցած: Վթարված ավտոմեքենայի մոտ էլ հայտնաբերվել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գրականություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am