«Ձերը Մարտի 1, Տուշոնկա, Սաքուլիկն են». Ալեն Սիմոնյանը՝ Շարմազանովին

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն Facebook-յան գրառմամբ արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը՝ ուղղված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթին. «Ժպիտով կարդացի պ-ն Շարմազանովի արձագանքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ: Տպավորություն էր, որ պ-ն Շարմազանովն ամբողջ տեքստի ընթացքում փորձում էր ի ցույց դնել իր գիտելիքները՝ պատմական օրինակներ բերեց, անուններ թվարկեց, կարծես ցանկանում էր տեքստը գեղեցիկ դարձնել, որպեսզի բովանդակությունը չերևա: Բայց ամեն ինչ հերթականությամբ: Պ-ն Շարմազանովը վարչապետ Փաշինյանին անվանում է ամբոխավար, կարծես թե ոչ մի վատ բան չի ասում՝ միևնույն ժամանակ այս բառով փորձ անելով նսեմացնել ՀՀ հարյուր հազարավոր մարդկանց: Նման հնարքի դիմում էր ժամանակին Ռոբերտ Քոչարյանը՝ Ազատության հրապարակն անվանելով թատերական հրապարակ: Եվ ընդարապես, պ-ն Շարմազանով, ով խոսի հրապարակից ու ամբոխից, դուք Հունաստանի պատմությունից խոսեք, մեկ անգամ եք այդ հրապարակում մարդ տեսել, մեկ անգամ, երբ այդ մարդիկ գնացին ու միացան ընդդիմությանը: Խոսում եք Լյուդովիկոս 14-ից, Սահմանադրությունից՝ մոռանալով ձեր կուսակցության հոր համար կարած Սահմանադրությունը, խոսում եք սպառնալիքներից և մոռանում մարտի մեկը ու հետագայում դրանով սպառնալը, խոսում իրավունքներից, անմեղության կանխավարկածից՝ քաղբանտարկյալներ ունենալով կառավարման տարիներին, այլակարծություն եք ուզում մի ձեռքով, մյուս ձեռքով կայքեր ու հեռուստաընկերություններ վաճառում Քոչարյանին: Խոսում եք սպարտացիների մասին, բայց դուք ո՛չ սպարտացի եք, ո՛չ էլ 300 հոգի մարդ ունեք: 100 օր է անցել՝ 3 ամիս, իսկ դուք դեռ չեք հասկացել՝ ինչ է կատարվել ու կատարվում Հայաստանում: Այդքան Տրոցկին, Յակոբինացիները, Հունաստանը … Ձերը Մարտի 1, Տուշոնկա, Սաքուլիկն են: Հոգ չէ, պարո՛ն Շարմազանով, կարևորը հիշեք, որ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի», սա է ձեր վերջին կարգախոսը և նորը մի՛ փնտրեք: Ձեր վրա մատ չեն թափ տվել, դա ուրիշ բան էր, ձեր կյանքում դա նոր բան է, ժամանակի ընթացքում կսովորեք`«Օրենք» է կոչվում:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am