«Դա կարծես թե մի փոքր արհամարհանք էր խորհրդարանի հանդեպ և ուլտիմատում». Վահրամ Բաղդասարյան

«Ընդհանուր առմամբ՝ իրավունքն իրենցն է, կարող են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: Վերաբերմունքը կարտահայտի Ազգային ժողովը: Բայց կարծես ժամանակին իրենք էին քննադատում նախորդ իշխանություններին, որ Սահմանադրությունն իրենց համար են հարմարեցնում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ կնախաձեռնեն սահմանադրական փոփոխություններ, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարողանան են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանն ինքը կարողանա որոշում կայացնել ինքնալուծարման մասին: Հարցին, որ փաստորեն խորհրդարանին անվստահությո՞ւն է հայտնում, Վ. Բաղդասարյանը պատասխանեց. «Բնականաբար, նպատակը դա է, որովհետև այնտեղ պարզ հնչեց, որ՝ «ոչ թե ես պետք է հրաժարական տամ, որպեսզի նոր ընտրություններ լինեն, այլ խորհրդարանն ինքը պետք է ինքնալուծարվի»: Դա կարծես թե մի փոքր արհամարհանք էր խորհրդարանի հանդեպ և ուլտիմատում, որն ամեն դեպքում անթույլատրելի է»: Դիտարկմանը, որ մտավախությունը, կարծես, Ռոբերտ Քոչարյանի հետ է կապված, որ եթե Փաշինյանը հրաժարական տա, խորհրդարանը կարող է չինքնալուծարվել, այլ նոր վարչապետ ընտրել, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց. «Ես չգիտեմ՝ ում հետ է կապված մտավախությունը, համենայն դեպս, ինձ թվում է՝ մենք պետք է գնանք սահմանադրական ճանապարհով և մենք պետք է աշխատենք այնպես, որ որևէ քաղաքական ուժի նպատակահարմարությունից ելնելով գործողություններ չանենք»:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
ԱՄՆ փոխնախագահն իր էջից հեռացրեց Ծիծառնակաբերդ իր այցը․ CNN-ի անդրադարձը ՔՊ-ն Հռիփսիմե Հունանյանին փոխարինող չի ընտրել. «Հրապարակ» «Հրապարակ». Հայկ Սարգսյանը կլքի՞ ՔՊ–ն. Փորձում էր շանտաժ անել Բոլորն անխտիր ու անմնացորդ ներգրավված են նախընտրական պրոցեսներում. «ձիգ» թեկնածուներ. «Հրապարակ» 2021-ից հետո կոռուպցիան մեր երկրում շատացել է. թվեր. «Ժողովուրդ» «Ժողովուրդ». Իշխանությունները լիակատար մեկուսացման մեջ են պահում բարերարին. ուշագրավ նիստ է հրավիրվել «Հրապարակ». Դատարանը թույլատրել է «Ժողովուրդ». Կրթական 4 ծրագիր, 2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. նախարար Ավանեսյանի կենսագրությունը ՔՊ պատգամավորը հանուն փիարի ոտնատակ է տալիս պետական գաղտնիքը Եկեղեցու թիրախավորմամբ խաթարվել է ազգային մեր կյանքը. քահանայից հավաքի մասնակիցների հայտարարությունը Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Ford Transit»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել դաշտում Վենսի մի հայտարարություն, որ նա արել է Ադրբեջանում, ըստ իս, մեղմ ասած ոչ կոռեկտ է. Հակոբ Բադալյան Մենք Ռուսաստանի հետ չենք կռվելու. Փաշինյան «TRIPP» ծրագիրը իրականացվելու է Հայաստանում, Ադրբեջանում այն չի լինելու. Եթե Հայ Եկեղեցին չեզոքացվի, ապա վտանգի տակ կհայտնվի հայ ազգի գոյությունը․ Բագրատ Սրբազան Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին Կաթողիկոսի օրհնությամբ արժանացա քահանայական լանջախաչ կրելու պատվին․ Տեր Արամ Արտակարգ իրավիճակ Երևանի Դավիթ Բեկի պողոտայում Բագրատ Սրբազանի գործով ապացույցի կեղծման վերաբերյալ հաղորդման ճակատագիրը 10 օր անց անհայտ է Վենսի հետ քննարկել ենք անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը. Փաշինյան Հումոր անելու և մեղմորեն հեգնելու նուրբ արվեստը ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am