«Հողերի հանձնման մասին խոսակցությունները սին են և մոլորեցնող». Էդվարդ Նալբանդյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանն ու բանակցություններին՝ հայտարարել էր. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է հողերը հանձնել. Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց՝ ուրիշ բանի մասին չեն բանակցել։ Եվ ես դա հիմա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին՝ ով ինչ է խոսել»։ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանից 168.am-ը փորձեց պարզել, թե ինչի մասին է ակնարկում Նիկոլ Փաշինյանը։ -Պարոն Նալբանդյան, Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարության վերաբերյալ ի՞նչ կասեք, ինչի՞ մասին էր ակնարկում։ – Մի քանի շաբաթ առաջ, մեկնաբանելով հնչած մեկ այլ հայտարարություն, թե Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցություններում իբրև քննարկվել և պայմանավորվածություն է ձեռք բերվել հողերի վերադարձի մասին, ես ասացի, որ դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը, սին է, անհեթեթ և մոլորեցնող։ Նորից կրկնեմ՝ վերջին տարիների բանակցային գործընթացի բոլոր փուլերի գլխավոր բաղադրիչը հանդիսացել է այն, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ պարտադիր միջազգային իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։ Մնացածն ածանցյալ է։ Այս տարիների ընթացքում Հայաստանը դա ասել է թե՛ բանակցային գործընթացի ընթացքում, թե՛ հրապարակավ։ Մենք ընդգծել ենք նաև, որ առանց Արցախի մասնակցության՝ անհնար կլինի համապարփակ և տևական հանգուցալուծումը։ Համանախագահները, իմիջիայլոց, կիսում են այս տեսակետը, և դրա ապացույցն այն է, որ դա ամրագրված է բանակցային գործընթացի բոլոր աշխատանքային փաստաթղթերում։ Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում վերջին տարիներին տեղի են ունեցել կոնցեպտուալ փոփոխություններ, մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են։ Եթե տարիներ շարունակ Ադրբեջանը պնդում էր, թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, ապա մենք հասանք մի հանգրվանի, և միջազգային հանրությունն է ասում, որ Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտության հանգուցալուծման հիմքում ընկած են երեք սկզբունքները՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշում։ Այդ սկզբունքները դիտարկվում են՝ որպես մեկ ամբողջություն, և նրանցից որևէ մեկին առավելություն տալու փորձերը կձախողեն խաղաղ կարգավորումը։ Ինչպես նշեցի՝ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում վերջին տարիներին տեղի են ունեցել կոնցեպտուալ փոփոխություններ. տարիներ շարունակ մեր դիրքորոշման անկյունաքար հանդիսացող ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը՝ որպես հիմնահարցի կարգավորման հիմնական բաղադրատոմս, հստակ կերպով ամրագրվեց համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով։ Մենք հասանք նրան, որ միջազգային հանրությունը և Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով։ Սա մեծ ձեռքբերում է և չի կարելի կորցնել։ Արձանագրված ձեռքբերումները տարիների հետևողական աշխատանքի արդյունք են, դրանց պահպանումն ու ամրապնդումը մեծ ջանքեր են պահանջում, խաղաղ կարգավորման գնալու համար։ Իսկ հողերի հանձնման մասին խոսակցությունները սին են և մոլորեցնող։

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am