Մեղադրանք է առաջադրվել սոցիալական ծառայությունների Շենգավիթի տարածքային ստորաբաժանման պետին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Շենգավիթի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետին` շորթմամբ նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու համար։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել՝ սոցիալական աջակցության Շենգավիթի տարածքային գործակալությունում կատարված ենթադրյալ չարաշահումների, նպաստառուներից պատասխանատու անձանց կողմից գումար պահանջելու վերաբերյալ: Դեպքերի առթիվ հարուցվել է 11 քրեական գործ, որոնք ստացվել են ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, որտեղ բազմակողմանի, լիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով նշված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում նպաստառուների օգտին գործողություններ կատարելու համար, օրենքով նախատեսված նպաստների հատկացումը չդադարեցնելու համար նպաստառուներից կամ նրանց հարազատներից ծառայության աշխատակիցների կողմից պահանջվել է գումար։ Պարզվել է նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից 9-ի ինքնությունը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ առերևույթ չարաշահումների մասնակցություն է ունեցել նաև սոցիալական ծառայության Շենգավիթի տարածքային ստորաբաժանման ներկայիս պետը, ով նախկինում զբաղեցնելով նույն ստորաբաժանման պետի տեղակալի պաշտոնը՝ 2012 թվականի փետրվարի 1-ից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 2-ը, քաղաքացիներից ապօրինի վարձատրություն է պահանջել՝ վերջիններիս օգտին սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում գործողություններ կատարելու համար: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ օգոստոսի 17-ին սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժանման պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ): Նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, բայց միաժամանակ թույլատրելի է համարել մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը և որպես գրավի չափ՝ սահմանել 1,5 մլն ՀՀ դրամ: Հիշեցնենք, որ նշված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի։ Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ ՀՀ քննչական կոմիտե

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am