Հրաչյա Ռոստոմյանի հայտարարությունը՝ Արթուր Գևորգյանի այսօր հնչեցրած գնահատականների վերաբերյալ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն այսօր հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ հնչեցրել է որոշ գնահատականներ՝ կապված Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության հետ, որոնք իրականության հետ որևէ առնչություն չունեն և ես պարզապես չեմ կարող դրանք անարձագանք թողնել: 1. Արթուր Գևորգյանն ասում է, որ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները ընդունում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան և ՀԱՕԿ-ը կապ չունի դրա ընդունման կամ ճանաչման հետ: Ի գիտություն տեղեկացնեմ, որ ՄՕԿ-ի խարտիայի համապատասխան կետերի համաձայն` յուրաքանչյուր մարզաձևի ազգային ֆեդերացիա առաջին հերթին պետք է ճանաչի տվյալ երկրի ազգային օլիմպիական կոմիտեն: Միևնույն ժամանակ ազգային օլիմպիական կոմիտեն իրավունք ունի իր կողմից չճանաչված ազգային ֆեդերացիան հետ կանչելու միջազգային ֆեդերացիայի կազմից: 2. Ինչ վերաբերում է օլիմպիական խաղերին մեր մարզիկների մասնակցությանը: Ինչպես գիտեք Բռնցքամարտի աշխարհի 2015 թվականի առաջնությունից մեր մարզիկները որևէ օլիմպիական վարկանիշ չկարողացան ձեռք բերել: Մինչ օլիմպիական խաղերը մնացել էր ընդամենը մեկ վարկանիշային մրցաշար, որն անցկացվում էր Թուրքիայում: Դա մեր մարզիկների վարկանիշ նվաճելու վերջին շանսն էր: Սակայն ի զարմանս մեզ Արթուր Գևորգյանն արգելել էր, որ մեր թիմը մասնակցի վարկանիշային այդ մրցաշարին: Այսօր ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Թուրքիայում ի վերջո ձեռքբերված 5 վարկանիշների հետ բռնցքամարտի ֆեդերացիան և Արթուր Գևորգյանը բացաձակապես որևէ առնչություն չունեն: Դա միմիայն ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի և մեր հավաքականի մարզիկների ու մարզիչների նվաճումն է: Ես չեմ ուզում իջնել անձնական երկխոսությունները հրապարակելու մակարդակի վրա, պարզապես Արթուր Գևորգյանին կոչ եմ անում փոքր ինչ թարմացնել սեփական հիշողությունը և վերհիշել, թե ՀԱՕԿ-ը ինչպիսի տիտանական ջանքեր էր գործադրում այդ օրերին, որպեսզի բռնցքամարտը փրկվի օլիմպիական խաղերին չմասնակցելու խայտառակությունից: 3. Ինչ վերաբերում է օլիմպիական խաղերին մասնակցության ժամանակ մեր մարզիկների մարզահագուստի վերաբերյալ հարցին: Ռիոյի օլիմպիական խաղերից առաջ ՀԱՕԿ-ը մեր մարզիկներին 28-ից ավելի մարզահագուստ և համապատասխան մասնագիտական գույք էր տրամադրել: Այս ամենն ընտրել էին հենց մարզիկները, իսկ ՀԱՕԿ-ը հոգացել էր դրանց ձեռքբերման համար անհրաժեշտ ծախսերը: Սակայն օլիմպիական խաղերի ժամանակ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն ինձ խնդրել էր, որպեսզի իր անձնական պայմանավորվածության համաձայն մեր մարզիկները իր նախատեսած մարզական մասնագիտական գույքով մասնակցեն խաղերին, քանի որ դա բխում է հավաքականի ու ֆեդերացիայի կոմերցիոն շահերից: Ես ընդառաջել եմ, հաշվի առնելով նրա անձնական խնդրանքը և այսօր առնվազն անպարկեշտություն է ասել, թե ՀԱՕԿ-ը մարզագույք չի տրամադրել մեր բռնցքամարտիկներին: 4. Ինչ վերաբերում է այսօր նշված այն հանգամանքին, թե բռնցքամարտի ֆեդերացիան չունի ֆինանսական խնդիրներ և ՀԱՕԿ-ն էլ չի օգնում իրենց, ապա եթե ընդամենը բազմաթիվ փաստերից մեկը հիշեցնեմ, պետք է ասեմ, որ միայն նախաօլիմպիական տարում 2 անգամ 6-ական միլիոն դրամ եմ անձամբ փոխանցել Արթուր Գևորգյանի օգնականին՝ ֆեդերացիայի մարզիկների ու մարզիչների աշխատավարձերը վճարելու նպատակով: Շարքն իհարկե խարող եմ շարունակել, բայց ինձ թույլ չեմ տա: 5. Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե իբր Արթուր Գևորգյանն է նախաձեռնել ֆեդերացիայի նախագահի ընտրությունը 1 ամսով հետաձգելու գործընթացը և դա իր ցանկությամբ է տեղի ունեցել: Տեղեկացնեմ, որ դա եղել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի՝ ԱԻԲԱ-յի որոշումը, որը հավաստող պաշտոնական նամակը կից հրապարակում եմ / 1, 2 photo /: Իսկ ինչ վերաբերում է ֆեդերացիայի նախագահի երկրորդ ընտրությանը, որի ժամանակ տեղի ունեցած խախտումների մասին աղաղակում են բռնցքամարտի գրեթե բոլոր ներկայացուցիչները, ապա միայն կասեմ որ այդ ընտրության իրավական գնահատականը ընդամենը օրեր անց կտա ԱԻԲԱ-յի պաշտոնական ներկայացուցիչը, որը ժամանում է Հայաստան:Այսօր միայն հրապարակում եմ ԱԻԲԱ-յի ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն ուղղված պաշտոնական նամակը, որում նրանք նշում են, որ ընտրության խախտումները ուսումնասիրելու նպատակով հետաքննություն է իրականացվում: / 3 photo/ Այս դեպքում առնվազն տարօրիանակ է, թե ինյչպես կարող էր ԱԻԲԱ-ն շնորհավորել Արթուր Գևորգյանին՝ ինչպես ինքն է իհարկե պնդում: Եվ վերջում, անկախ ստեղծված իրավիճակից, բռնցքամարտի աշխարհում ի հայտ եկած տարաձայնություններից ու խժդժություններից ՀԱՕԿ-ը մշտապես եղել և մնում է մարզաշխարհի կողքին, քանի որ սա մի մեծ ընտանիք է, որտեղ տեղ չունեն սուտն ու սեփական ամբիցիաները առաջ տանելու գործելաոճը: Մենք հուսով ենք, որ կարճ ժամանակում առկա խնդիրները կհարթվեն և բռնցքամարտի ֆեդերացիայում կգտնեն այնպիսի լուծումներ, որոնք լինելու են ի նպաստ հայրենի սպորտի զարգացման և առաջխաղացման:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am