Հայաստանյան դպրոցներում պետք է տարանջատել դրամահավաքն ու կամավոր ներդրումը.Ա.Բաշխյան
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը` անդրադառնալով Հանրակրթական ուսումնական հաստատությունների ներքին գնահատման հաշվետվությանը, որով թույլատրվում է ծնողների կամավոր ներդրումը,հայտարարեց.«Հայաստանյան դպրոցներում պետք է տարանջատել դրամահավաքն ու կամավոր ներդրումը:Պետք է անպատվաբեր դրամահավաքը տարանջատել կամավոր ներդրումից»: Բախշյանի խոսքով` Երեւանում ընդամենը 43 դպրոց է ներկայացրել հաշվետվությունը, սակայն կամավոր ներդրումների կետը ոչ մի տեղ լրացված չէ: Ըստ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամի, նախարարությունն էլ պետք է խրախուսի կամավոր ներդրումները. «Շրջաբերականներ են հրապարակում, թե դրամահավաքն արգելվում է: Պետք է ասել` կաշառքն է արգելվում, ոչ թե կամավոր ներդրումը»:
