Չփորձեք մատ թափ տալ պատգամավորների վրա. Աժ փոխնախագահը` Փաշինյանին

Երեկ Հանրապետության Հրապարակում հրավիրված հանրահավաքին, ինչին շաբաթներ շարունակ պատրաստվում էր ողջ կառավարությունը, ակնկալում էի լսել վարչապետ Փաշինյանի կառավարության հարյուր օրվա գործունեության հաշվետվությունը, սակայն  հերթական անգամ հիասթափություն ապրեցի, քանի որ լսեցի ոչ թե հաշվետվություն, այլ  ՀՀ-ում գործադիր իշխանության վախճանի մասին հաղորդում: Այդ մասին ասվում է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունում։ «Հարթակում կանգնած  Փաշինյանը  ոչ թե ՀՀ վարչապետն էր, այլ  հարյուր օր առաջ միտինգներ կազմակերպող ընդդիմադիր ամբոխավարը: Նրա խոսքը  Լյուդովիկոս 14-ի, ֆրանսիացի յակոբինյանների, բոլշևիկ տրոցիկստների և բռնապետերի մտքերի խառնուրդ  էր: Սա ոչ թե հաշվետվություն-ելույթ էր արվածի եւ չարվածի մասին, այլ սպառնալիքների տարափ. Փաշինյանը` ամեն երկրորդ խոսքին վկայակոչելով բազմության աջակցությունը, սպառնաց բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն  այլ կարծիքր ունենալ՝ հռչակելով իր եւ հավաքվածների տեսակետը միակ եւ բացարձակ ճշմարտություն: Փաշինյանը սպառնաց դատավորներին,  ընդդիմախոսներին, կոպտորեն խախտեց անմեղության կանխավարկածը ,զրոյացրեց պետական ինստիտուտները,և փողոցը հռչակեց որոշում կայացնող միակ մարմին,ինչպես միջնադարյան նովգորոդյան վեչեն էր: Վերջապես ոգեւորությամբ հայտարարեց այն, ինչի համար քննադատում էր նախկին իշխանություններին`իր սեփական իշխանությունը պահելու համար նա պատրաստ է փոխել  անգամ Սահմանադրությունը: Ինչպես ֆրանսիական բուրբոնների մասին էին ասում՝ Փաշինյանը այս 100 օրերի ընթացքում ոչինչ չի մոռացել, բայց ոչինչ էլ չի սովորել: Շանտաժը և պոպուլիզմը շարունակում են մնալ նրա հիմնական գործիքները: Իսկ հիմա ըստ հերթականության: Հանրահավաքին Փաշինյանը զուգահեռներ է տանում երևանյան հրապարակի և աթենական դեմոկրատիայի, միգուցե իր և Պերիկլեսի միջև, և հիացմունքով  նշում, թե հնարավոր է ապագայում ինչպես հիացել են աթենական դեմոկրատիայի հաղթանակներով, այնպես էլ հիանան իր շարժման հաղթանակով: Սակայն պատմաբաններով շրջապատված Փաշինյանը տեղեկացված չէ, որ աթենական դեմոկրատիան տխուր վախճան ունեցավ՝ պարտվելով հին Սպարտային: Ուստի բերված օրինակը շատ անհաջող էր: Փաշինյանը ինքն իրեն և հրապարակում հավաքվածներին հռչակեց իշխանության միակ և անփոխարինելի կրողը, իր վրա վերցնելով միակ դատավորի եւ որոշում կայացնողի գործառույթը: Եթե միջնադարում տխրահռչակ  Լյուդովիկոսը ասում էր`պետությունը ես եմ,ապա Փաշինյանը ավելի հեռու գնաց՝ նշելով, որ պետությունը իմն է: Ակնհայտ է, որ Փաշինյանը նեղն է ընկել և նյարդային է, աջ ու ձախ շանտաժ է անում և սպառնում՝ շտապ օգնության կանչելով ԱԱԾ-ին: Ժամանակն է սթափվելու, չի կարելի ժողովրդի մի հատվածի էմոցիոնալ ֆոնը շահագործելով `արկածախնդրության գնալ: Կրկնում եմ սա ժողովրդավարական Հայաստանն է և 21րդ դարը,այլ ոչ թե շանտաժով ձեռք բերված դիկտատուրա: Որքան էլ հրապարակում հավաքվածների էներգետիկան բարձր էյֆորիկ ֆոն ապահովվի Փաշինյանի համար, գլխավորը բարձր գոռալը չէ,այլ արդյունավետությունը,գլխավորը հայհոյանքը և ատելությունը չէ,այլ ձեռքբերումները, գլխավորը սրա-նրա վրա մատ թափ տալը, մուննաթ գալն ու ականջահաճո լոզունգներով զգայուն բազմությանը գրգռելը չէ , այլ սթափությունը չկորցնելը, գլխավորը ճղճղոցով բարձր էմոցիոնալ ֆոն ապահովելն ու ասմունքելը չէ, այլ  ռեալ պոլիտիկը: Մենք ծանոթ ենք իրենից ավելի կլասով բարձր ասմունքողների արկածախնդրությանը: Եթե բազմությանը կարողանում եք դեռեւս կերակրել պոպուլիզմով, մենք չենք տրվելու զգացմունքային ռոմանտիկ տրամադրություններին: 100 օր առաջ պրն Փաշինյան, դուք շահարկեցիք արյունահեղությունից, եղբայրասպանությունից ամեն գնով խուսափելու մեր դիրքորոշումը եւ շանտաժով հասաք ձեր ուզածին: Հիշեցնում եմ, այսօր դուք ոչ թե ընդդիմադիր ամբոխավար եք, այլ իշխանություն, դուք եք պատասխանատու երկրում տիրող իրավիճակի համար եւ  չփորձեք մատ թափ տալ ու սպառնալ պետական ինստիտուտներին եւ պատգամավորներին, դատավորներին եւ այն քաղաքացիներին, ովքեր այլ տեսակետ ու կարծիք ունեն, չփորձեք ոտնահարել օրենքն ու պետությունը: Ձեր իշխանության հարյուր օրվա ընթացքում արդեն իսկ վտանգավոր միտումներ են որդեգրվել. խոսքի, այլակարծության իրավունքի ոտնահարում, անմեղության կանխավարկածի ոտնահարում, այլախոհների անվտանգության սպառնալիք, ՀՀ պետական ինստիտուտների և օրենսդրության ստորադասում սեփական շահերին, ազգային և քրիստոնեական արժեհամակարգի  փլուզման փորձեր, բացահայտ հարձակում հայ ավանդական ընտանիքի և Հայ Առաքելական եկեղեցու դեմ, պղծության և այլասերության բացահայտ քարոզ, ահաբեկչության խրախուսում`ՀՀ ոստիկանության գնդապետին և ենթասպաներին գնդակահարած ահաբեկչական խմբավորման մի շարք անդամների ազատ արձակում, սարքած դատական գործեր`քաղաքական իջեցված պատվերով, որոնք դեռ չմեկնարկած ջախջախվում են, կրկնակի թանկացումներ: Այս ցանկը շարունակելի է: Ահա այն  «ձեռքբերումների»  մի մասը ,ինչին հասել է Փաշինյանի իշխանությունը հարյուր օրվա ընթացքում: Հ.Գ. Պարոն Փաշինյան, հարյուր օր անց վերահաստատում եմ կարծիքս,Դուք ոչ  ՀՀ վարչապետ կարող եք լինել, ոչ էլ`առավել ևս ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար: Կրկին չհամոզեցիք»,– ասվում է հայտարարությունում:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am