Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 34–ամյա վարորդը Opel-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր շրջվել. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Գառնի գյուղի բնակիչ, 34-ամյա Սեդրակ Գասպարյանը իր վարած Opel Astra մակնիշի 2466 տրանզիտ համարանիշի ավտոմեքենայով Գառնի գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլեկտրասյունը կոտրվել է, իսկ ավտոմեքենան գլխիվայր շրջվել: Վարորդ Ս. Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժի,ն որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Գերագույն դավաճանը հիմա էլ կպել է Հայ Առաքելական Եկեղեցիներում պատարագների ժամանակ հնչող քարոզներին Ցեղասպանության միջազգային ճանաչման հիմքում երկար տարիներ դրված է եղել պատմական փաստերի հերքումը Վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ Սուրեն Պապիկյանն արձագանքում է Գեղամ Մանուկյանին․ «Փոխելու ենք ձեր սիրած բատինկաները» (video) Երևանում Վենսին բողոքներ են փոխանցվել անլար ցանցով` wi-fi-ով․ «Փաստ» ՔԿ նախագահն ու Գլխավոր դատախազը հայտարարություններ են արել, որոնց վերաբերյալ տվյալներ առկա չեն «Բատինկաները ով որ խանութից կարողանում, գնում է, 4-5 սպա են կանգնած, ամեն մեկի հագին տարբեր բատինկա» (video) Չբացակայելու արգելքի տակ գտնվող հոգևորականները Եպիսկոպոսաց ժողովին կմասնակցեն հեռավար Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Opel»-ն ու «JAC» բեռնատարը. կա 1 զոհ, 1 վիրավոր Ուկրաինայում պլանավորում են նախագահական ընտրություններ անցկացնել Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են Լույս չի լինի Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում Զանգվածային հրաձգություն՝ Կանադայի դպրոցներից մեկում. կան զոհեր Ինչ է արել Կառավարությունը քո 65 մլն դոլարով․ Սամվել Կարապետյանի թիմը՝ փաստերով (video) Թրամփը հայտարարել է, թե քննարկում է Մերձավոր Արևելք երկրորդ ավիակիր հարվածային խումբ ուղարկելու հնարավորությունը Ի՞նչ ստացավ Հայաստանը Վենսի այցից․ հույսերի ու իրականության մասին (video) CNN-ի այս հոդվածը պետք է սառը ցնցուղ լինի խաղաղ միջուկային էներգիայի բնագավառում ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ բոլոր ոգևորվածների համար. Լևոն Զուրաբյան Առանձին շրջաններում տեղումները կլինեն զգալի Երևանի փոսերը 25-ից ավելի մեքենաների անվադողերն են պայթեցրել ու անվահեծաններ կոտրել Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավոր կա ԱՄՆ փոխնախագահն իր էջից հեռացրեց Ծիծառնակաբերդ իր այցը․ CNN-ի անդրադարձը ՔՊ-ն Հռիփսիմե Հունանյանին փոխարինող չի ընտրել. «Հրապարակ» «Հրապարակ». Հայկ Սարգսյանը կլքի՞ ՔՊ–ն. Փորձում էր շանտաժ անել Բոլորն անխտիր ու անմնացորդ ներգրավված են նախընտրական պրոցեսներում. «ձիգ» թեկնածուներ. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am