«Ես անձամբ իրեն էլ եմ ասել, որ ուղիղ վարսերով ինքը ինքը չէ». դիզայներ Արամ Նիկոլյանը՝ Աննա Հակոբյանի ոճի մասին

«Ժողովուրդ» օրաթերթը դիզայներ Արամ Նիկոլյանի հետ զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի ոճի առանձնահատկությունների մասին։ Նա նշել է, թե իր իմիջը կերտելիս ինչին պետք է ուշադրություն դարձնի վարչապետի տիկինը, անդրադարձել է հագուստի ընտրությանը, սանրվածքին եւ դիմահարդարմանը վերաբերող նրբություններին։ – Արամ, որպես դիզայներ ուսումնասիրելով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ոճը՝ ի՞նչ եզրահանգումներ կարող եք անել։ Ինչո՞վ է նա աչքի ընկնում, հատկապես ի՞նչն է նրան սազում եւ ի՞նչն է պակասում։ – Աննա Հակոբյանը պարզ ոճի կողմնակից է։ Նրան ամենավառը բնութագրում են գանգուր մազերը։ Ես անձամբ իրեն էլ եմ ասել, որ ուղիղ վարսերով ինքը ինքը չէ։ Պետք չէ այդ տեսակը փոխել, իր համար գանգուր մազերն են շահեկան։ Ինչ վերաբերում է հագուստին, հասկանալի է, որ վարչապետի տիկնոջ պահարանը դեռ ամբողջությամբ կազմված չէ, եւ հնարավոր է՝ ժամանակ առ ժամանակ կրկնություններ լինեն։ Պետք է ստեղծվի մի պահարան կյանքի բոլոր իրավիճակների համար. եւ մեկն էլ՝ արարողակարգերի համար։ Ամենակարեւորև այն է, որ ինչ հագնի եւ կրի Աննա Հակոբյանը, համապատասխանի իր ներաշխարհին։ Այդ դեպքում նա հարմարավետ կզգա այդ հագուստի մեջ եւ ճիշտ կմատուցի այն։ Պետք չէ կոտրել սեփական տեսակն ու անհատականությունը։ Իհարկե, արարողակարգերը ենթադրում են հատուկ հագուստ։ Դրանց շրջանակում տիկինները մեծ փայլ են հաղորդում իրենց ամուսիններին, լրացնում են նրանց։ Աշխարհը, օրինակ, հետաքրքրությամբ սպասում է, թե հերթական անգամ Մելանյա Թրամփը ինչ է հագնելու, ինչ տեսքով է հայտնվելու ամուսնու կողքին: – Իսկ ի՞նչ կասեք դիմահարդարման մասով։ Վարչապետի տիկնոջ պարագայում նախընտրելի է վառ, թե՞ աչքի չընկնող դիմահարդարումը։ – Կին քաղաքական գործիչները, դիվանագետները, առաջին տիկինները դիմահարդարման առումով ունեն հստակ չափանիշներ։ Նրանք պետք է կիրառեն մեղմ, պարզ, ոչ ընդգծված դիմահարդարում։ Որքանով նկատել եմ, Աննա Հակոբյանը հենց այդպես էլ անում է։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 275 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am