«Ադրբեջանը ցանկանու՞մ է դառնալ ՀԱՊԿ անդամ». Գագիկ Համբարյան

Ադրբեջանի իշխանություններն, օգտվելով հայ-ռուսական հարաբերություններում գոյություն ունեցող ճգնաժամից, փորձում են հնարավորինս օգուտ քաղել դրանից... Ալիևյան ԶԼՄ-ները և ապշերոնյան բռնապետի աշխատակազմի կողմից վերահսկվող քաղաքական գործիչները սկսել են «Ադրբեջանը ցանկանում է դառնալ ՀԱՊԿ անդամ» օպերացիան... Բաքվում մոռացության են տալիս այն, թե ինչպես էին որոշ ժամանակ առաջ ՀԱՊԿ-ն քամահրական անվանում «Պուտինյան ՆԱՏՕ» և բացահայտում այդ կազմակերպության սնանկությունը... Այսպես, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի «Իրավական հարցերի և պետական շինարարության» հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլին ալիևյան ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչ օգուտներ կարող է ունենալ Բաքուն, եթե դառնա ՀԱՊԿ անդամ... ՀԱՊԿ անդամ դառնալու Հուսեյնլիի գլխավոր թեզիսներն են՝ «Պուտինյան ՆԱՏՕ-ի» անդամ դառնալով` Բաքուն կկարողանա հետ վերադարձնել, այսպես կոչված, օկուպացված տարածքները և նախնական համաձայն է հետ ստանալ Ջաբրայիլը, Ֆիզուլին և Զանգելանը և էժան գնով զենք կգնի Մոսկվայից...Այսինքն` Հուսեյնլիի շուրթերով Իլհամ Ալիևը Մոսկվային հասկացնում է, թե ինչի դիմաց է Ադրբեջանը պատրաստ դառնալ ՀԱՊԿ անդամ... Բացի այդ, Բաքվում նաև չեն վարանում հիշեցնել, որ ՀԱՊԿ անդամ Ղազախստանը, Բելառուսը և Տաջիկստանն ավելի շատ Ադրբեջանի ընկերներն են, քան Հայաստանի... Ադրբեջանում բավական լավ նախապատրաստվել են «Ադրբեջանը ցանկանում է դառնալ ՀԱՊԿ անդամ» օպերացիային, որի վերաբերյալ օգոստոսի 10-ին բանակցել են Տաջիկստանի նախագահ Ռախմոնը և Ալիևը Բաքվում, իսկ դրանից մի քանի օր անց էլ՝ օգոստոսի 12-ին Ակտաուում «Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին» կոնվենցիայի ստորագրման շրջանակներում Ալիևը հանդիպեց նաև ՌԴ նախագահ Պուտինի և Ղազախստանի առաջնորդ Նազարբաևի հետ... Իշխանափոխությունը Հայաստանում և ՌԴ վերնախավի անվստահությունը Փաշինյանի նկատմամբ հույսեր են արթնացրել Ալիևի մոտ, որ Բաքուն կարող է խաղալով ներկայումս հայ-ռուսական հարաբերություններում գոյություն ունեցող անհամաձայնությունների վրա` մաքսիմալ օգուտ ստանալ դրանից... Բացի այդ, չպետք է մոռանալ, որ այս ամենը նաև պայմանավորված է Անկարա-Վաշինգթոն հարաբերություններում գոյություն ունեցող խորը հակասությունների հետ...Բաքուն և Անկարան համաձայնեցված են գործում միջազգային ասպարեզում...Օրեր առաջ Թուրքիայի նախագահը բացահայտ սպառնաց Վաշինգթոնին, որ Անկարան նոր գործընկերներ կգտնի իր համար... Իսկ այդ գործընկերոջ «փնտրտուքը» Անկարան սկսեց Բաքվից՝ վերջինիս շուրթերով սպառնալով Վաշինգթոնին, որ դեմ չէ դառնալ ՀԱՊԿ անդամ... Իրավիճակն ամբողջությանմբ հիշեցնում է 20-րդ դարի սկիզբը, երբ «իզգոյ» և միջազգային հանրության կողմից չճանաչված Խորհրդային Ռուսաստանը և քեմալական Թուրքիան, սերտ համագործակցելով իրար հետ, պատուհաս դարձան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների համար...Հենց այդ ժամանակ էր, որ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, խաբելով Լենինին, որ պատրաստ է Թուրքիան հռչակել սոցիալիստական երկիր և կոմունիստական գաղափարախոսությունը տարածել Մերձավոր Արևելքում, ստացավ ահռելի ֆինանսական և ռազմական օգնություն, որն ուղղեց ոչ թե Լենինին խոստացված ծրագիրն իրականացնելուն, այլ հայերին, քրդերին, ասորիներին, հույներին և արաբներին ոչնչացնելու վաղեմի ծրագիրն իրականացնելուն... Ստորագրվեցին հայերի համար կործանարար Մոսկվայի և Կարսի պայմանագրերը... Մուսթաֆա Քեմալին նաև հաջողվեց իր հարավկովկասյան կրկնակի համար Լենինից կորզել մեծ օգուտներ. Ադրբեջանին միացվեցին Արցախը և Նախիջևանը...Երբ Թուրքիան ստացավ Ռուսաստանից այն ամենը ինչ ծրագրել էր, շատ արագ նետվեց Արևմուտքի գիրկը... Պատմությունը, ցավոք, սիրում է կրկնվել.. .21-րդ դարի սկզբին պուտինյան Ռուսաստանը և էրդողանյան Թուրքիան գրեթե նույն «իզգոյներն» են և կրկին սերտ համագործակցում են միմյանց հետ, ինչպես 20-րդ դարի սկզբին... Սակայն այժմ խաղի մեջ է մտել նաև Մոսկվայի և Անկարայի ապօրինի ծնունդ Ադրբեջանը, որն ավելի մոտ գտնվելով ծնողներից մեկի՝ Թուրքիայի հետ, տանդեմով է գործում վերջինիս հետ... Անկարան և Բաքուն մեր թիկունքում աճուրդի են հանել Ադրբեջանի ՀԱՊԿ դառնալու հարցը և այն արդեն բարձրաձայնում են... Հ.Գ.«Ադրբեջանը ցանկանում է դառնալ ՀԱՊԿ անդամ» օպերացիան շինծու է, քանի որ. 1-ին. Բաքվում շատ լավ գիտեն, որ Հայաստանը դեմ կլինի Ադրբեջանի անդամակցությանը այդ կառույցին, 2-րդ. Ադրբեջանը հենց ինքը չի ցանկանում դառնալ ՀԱՊԿ անդամ... Բաքվում առաջնորդվում են՝ «Փորձը փորձանք չէ» կարգախոսով... Եթե 20-րդ դարի սկզբին Աթաթուրքին հաջողվեց խաբել ռուսներին, ապա ինչն է խանգարում Ալիևին 21-րդ դարի սկզբին ևս փորձել խաբել ռուսներին...

դիտվել է 32 անգամ
Լրահոս
ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ Արմավիրում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր Ծառուկյանը Թբիլիսիում ոչ մի շանս չտվեց Խամիտովին Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «LiXiang»-ը, «Tesla»-ն, «Toyota Camry»-ն և «Nissan»-ը Իսրայելական ինքնաթիռները հարված են հասցրել «Հըզբոլլահ»-ի դիրքերին Լիբանանի հարավում Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ Երևանում ծառը արմատից պոկվել և ընկել մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am