Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում իրեն առաջադրված մեղադրանքը որևէ կապ չունի տասը զոհերի հետ։
«Մարտի 1-ի գործն ընդհանրապես կապ չունի 10 զոհերի հետ, ընդհանրապես իմ հետ կապված մարտի 1-ի այդ մեղադրանքը որևէ կապ չունի 10 զոհերի հետ: Իբրև թե սահմանադրական կարգն եմ տապալել, թե ո՞նց եմ տապալել, մինչև այսօր չեմ հասկացել:
Մարտի 2-ին և՛ ՊՆ նախարարը, և՛ ԱԱԾ պետը զեկուցել են, որ բանակը բախումներ չի ունեցել ցուցարարների հետը: Ես ամբողջ գիշերը եղել եմ նախագահականում: Այն փաստը, որ բանակի որևէ զինծառայող որևէ մարմնական վնասվածք չի ստացել, վկայում է այն մասին, որ բախում չի եղել»,- հայտարարել է նա:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը