Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին կփայլի իր ֆրանսերենով. անկեղծանում է Աննա Հակոբյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիրապետում է ֆրանսերենին, այնպես որ նա պատրաստ է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ Այս մասին RFI ֆրանսիական ռադիոկայանի եթերում ասել է նրա կինը` Աննա Հակոբյանը։ Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 11–12–ին։ Պարզվում է` վարչապետի կինն էլ է դպրոցում ֆրանսերեն անցել, բայց պրակտիկայի պակասի պատճառով լավ չի հիշում։ Սակայն նա համոզված է, որ կկարողանա արագ վերականգնել գիտելիքները։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին, նա ֆրանսերենին շատ ավելի լավ է տիրապետում, քանի որ համալսարանում է ուսումնասիրել լեզուն, վստահեցրել է Աննա Հակոբյանը։ Հակոբյանը Ֆրանսիայում է ոչ պաշտոնական այցով։ Այցի ընթացքում նա հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ուղևորությունը, կարելի է ասել, հանկարծակի է եղել. դեռ մեկ տարի առաջ ընտանիքի ընկերը Փաշինյաններին Փարիզի ուղևորություն է նվիրել։ Այն ժամանակ չի ստացվել գնալ, բայց հիմա Աննան` արդեն երկրի առաջին տիկնոջ կարգավիճակում, որոշել է բաց չթողնել այդ հնարավորությունը։ Ու հաճելին օգտակարի հետ համադրելու համար հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին։ Աննա Հակոբյանի դիտարկմամբ` հին ու նոր համայնքները (գաղթականների առաջին ալիքը, որը Ցեղասպանությունից փրկվելով է Ֆրանսիա գնացել, ու երկրորդ ալիքը, որը ԽՍՀՄ–ի փլուզումից հետո է լքել Հայաստանը) միշտ չէ, որ ընդհանուր լեզու են գտնում։ «Կարծում եմ` սա իսկապես խնդիր է, որը պետք է լուծել, և դա, իհարկե, պետք է արվի Հայաստանի օժանդակությամբ։ Պետությունը պետք է օգնի նրանց ընդհանուր լեզու գտնել, քանի որ նրանց նպատակներն ու ցանկությունները համընկնում են», – նշել է նա։ Նա ընդգծել է, որ հայ համայնքի ներկայացուցիչները լավ են տեղեկացված Հայաստանում ընթացող գործընթացներից, բայց մեր երկրի բնակիչներն այդքան լավ տեղյակ չեն հայ համայնքներից։ Հակոբյանը համոզված է, որ հայ հասարակությունը սեփական խնդիրներով է մտահոգված ու դժվար է պատկերացնել, որ Հայաստանում մարդիկ հասցնեն նաև հետևել սփյուռքի կյանքին։ «Մեր հայրենակիցները լիովին աջակցում են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանն ու այդ հեղափոխության կրողներն են։ Դա նաև իրենց հեղափոխությունն է։ Նրանք մաս են կազմել հեղափոխության նույնիսկ հեռու լինելով», – ասել է նա։ armeniasputnik.am

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am