«Ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում անելիք չունեն». Ն. Փաշինյան
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ. «Հույս ունեմ՝ բոլորս գիտակցում ենք, որ այս ընտրությունները պետք է լինեն բացառիկ՝ օրինականության, թափանցիկության առումով: Առաջնահերթ խնդիր է ընտրությունների ազատությունն ու ժողովրդավարությունն ապահովելը: Ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որևէ անելիք չունեն, իսկ եթե պարզվի՝ ունեն, գալիս է իրավապահների արագ ու շեշտակի անելիքի ժամանակը: Այս ընտրություններում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի, իսկ փորձ անող որևէ անձ չպետք է մնա առանց պատասխանատվության: Քաղաքացիների կամքի վրա որևէ ապօրինի ազդեցությունը պետք է բացառվի»: Որոշումը հաստատվեց՝ Երևանի ավագանու լիազորությունները կրճատվեցին: Երևանի ավագանու ընտրությունները կազմակերպելու համար Կառավարությունը 87,6 միլիոն դրամ հատկացրեց Ոստիկանությանը:
