Ի՞նչ է որոշել ոստիկանությունը տեսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ

Ոստիկանության կողմից որոշվել է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումներով 2018 թվականի հունվարի 8-ից հունիսի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով թույլատրված իրավախախտումներով օտարերկրյա հայազգի քաղաքացիների նկատմամբ կայացված վարչական տույժ նշանակելու մասին չկատարված որոշումները ճանաչել ուժը կորցրած: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ինչպես գիտեք՝ դեռևս հուլիսի 11-ին ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստի հարց ու պատասխանի ժամանակ հարց-առաջարկով դիմել էի ՀՀ կառավարությանը ՀՀ տարածքում տեսանկարահանող սարքերի կողմից օտարերկրյա, մասնավորոպես՝ վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդների կողմից կատարված խախտումների արձանագրված տուգանքները ուժը կորցրած ճանաչելու համար, քանի որ Բավրայի անցակետում իրազեկումը վեց ամիս ուշացումով կատարելու պատճառով հազարավոր ջավախքցի վարորդեր կուտակել էին հարյուրհազարավոր դրամների հասնող տուգանքներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթե տուգանքի մասին ծանուցումից հետո 60 օրվա ընթացքում այն չի վճարվում, ապա տուգանվածը չի կարողանում մուտք գործել Հայաստան, պարզ է, որ վերոնշյալ վարորդների մեծ մասը, ի վիճակի չլինելով վճարել կուտակված տուգանքները, ստիպված էին լինելու զրկվել Մայր Հայրենիք մուտք գործելու իրավունքից, ինչը անթույլատրելի է: Այդ պատճառով արդեն հուլիսի 18-ին գրավոր հարց-առաջարկով դիմեցի ՀՀ Կառավարությանը հարցին շուտափույթ և պատշաճ լուծում տալու համար: (ՀՀ Կառավարությանն ուղղված իմ գրավոր հարցում-առաջարկը կցված է այս հաղորդագրությանը՝ նկարի ձևաչափով): Ուրախությամբ պիտի հայտնեմ Ձեզ, որ, ի պատասխան իմ գրավոր հարցմանը, ՀՀ Կառավարությունը, ընդունելով իմ առաջարկը, գրավոր պատասխանել է, որ ՀՀ ոստիկանության կողմից որոշվել է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումներով 2018 թվականի հունվարի 8-ից հունիսի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով թույլատրված իրավախախտումներով օտարերկրյա հայազգի քաղաքացիների նկատմամբ կայացված վարչական տույժ նշանակելու մասին չկատարված որոշումները ճանաչել ուժը կորցրած»,- գրել է նա:

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am