«Արտաքին քաղաքական հարթությունում տեղի է ունեցել մեր շահերին առնչվող մի չափազանց կարևոր դրական իրադարձություն»

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինչ հայաստանյան հասարակության ուշադրությունը սևեռված է հիմնականում մեր երկրի ներքաղաքական խնդիրներին, արտաքին քաղաքական հարթությունում տեղի է ունեցել մեր շահերին առնչվող մի չափազանց կարևոր դրական իրադարձություն։ Նախկին Ադրբեջանական ԽՍՀ թալիշաբնակ շրջաններում 1993թ․ հռչակված և Բաքվի բռնապետական վարչակարգի բռնի միջամտության արդյունքում տապալված Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության նախագահ, ներկայում Հոլանդիայում քաղաքական ապաստան ստացած Ալաքրամ Հումմաթովը այս տարվա հուլիսի 9-ին հրամանագիր է ստորագրել ստեղծելու Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության վտարանդի կառավարություն, իսկ հուլիսի 16-ի հրամանով հաստատել է դրա նախարարների կազմը։ Վտարանդի կառավարության շրջանակներում Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվել է 2017թ․ Հայաստանում քաղաքական ապաստան ստացած թալիշ հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Շահին Միրզաևը, որն արդեն սկսել է կառավարության ծրագրի կազմումը։ Ուշագրավ է, որ այդ ծրագրում նախատեսվում է հատուկ շեշտադրել մի շարք ոլորտներում հայ-թալիշական գործակցության կարևորությունը, ինչի կապակցությամբ առանձին անդրադարձ է կատարվել նաև հայկական մամուլում վերջերս հրապարակված Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության նախագահի հարցազրույցում»։

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am