Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Ռոբերտ Մակարյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռոբերտ Մակարյանին ազատել գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռոբերտ Մակարյանին ազատել գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ:
