Աղվան Վարդանյան. P. S.

1. Գրել այս ամենը: Արտագրել Կյանքը: Մոխիր ցանել: Կարդալ մի տաղ Մեծարենցից: Ջրերը ետ տանել: Իջնել վիհը: Ջանալ գտնել բաներ, Որ գրվել են վաթսուն… Ասել` մի տար` Անճանաչիս ընթացք պարտադրել: Շնչավորի օծում: Ինչպե՞ս եղավ: Հայրս: Մայրս: Աշուն: Հոկտեմբերին: Լույսը բխեց քարից: Գառան մայուն, Դաղձ, կուժկոտրուկ, աղը աղամանում Շողաց: Հեռվում երգող իմ բանբերի Գլխին պտղունց-պտղունց ոսկի տեղաց: Գրել այս ամենը: Մտքում: Ջնջել Մնացյալը: Ասել` ամայություն Միջակայքում: Էիր, այս ես հիմա: Դու այդ ինչպե՞ս արիր: Նրա դիմաց Հաշտ ու խաղաղ կենալ: Մեղր ու թույն Քսել կրծքին: Նայել: Դեմքը շրջել: 2. Բլուրներով անցնել: Քարի առնել: Օձին եղբայր ասել, խաշխաշին՝ քույր: Հեյհեյ, Դավիթ կանչել: Եղինջ քաղել: Կարկուտի տակ մնալ: Աղավաղել Պատկերները մերոնց: Ծեսի խորքում Ձմեռ, գարուն, ամառ, աշուն – խառնել: Դու այդ ինչպե՞ս արիր: Ժամանակը Հեղեղատով իջել, դարձել է շեղբ: Կուրծքը պատրաստ պահել: Կաքավ ու լոր Աղեկտուր թռան: Գլոր-գլոր՝ Նարեկացին, սայլը: Ու դու՝ երկփեղկ, Անկարող ես արդեն աղաղակել: Աղբյուրը ջուր տանել: Խրվել մինչև Գոտկատեղը հողում: Բույրից ցնծալ: Մաղախը բաց պահել՝ հաց ու պանիր: Քիչ էլ առաջ գնաս, քեզ կսպանի Աստծո սրտից ծլած հասկը ընծա: Գնալ սակայն: Շնչել: Արտաշնչել: 3. Ազատ անկում: Թուղթը՝ քառակուսի: Ձեռագիրը՝ մանր, վայելչագիր: Անդունդները գնալ: Մնացորդաց Անունը վառ պահել: Կարմիր որդան Կուց-կուց արյուն ապրել: Հռչակագիր Հղել լույսին: Դիպչել չարագույժին: Դու այդ ինչպե՞ս արիր: Եղա՞ր արդյոք Ձայների մեջ վերին: Քեզ ո՞վ պեղեց Դեղին լեղի այսքան հեղեղի մեջ: Վարդը ահա վառման առէջ-առէջ Մոխիր գնաց: Կարմիր լուրեր հեղել, Հուրհրում է վկա Սիամանթոն: Իսկ լանջերը՝ կանաչ: Հացը՝ աղի: Տատասկ ու փուշ քաղել, կրծքին սեղմել Անցյալ կատարյալի: Շնչավորել Մի քանի տաղ, որ է փառավորեն Գոյությունը գուցե, որ է մեղմեն Անվերջնագիր ելքը քո խաղաղիկ: 4. Ինչ սիրուն է հավքը ի վայրէջքի: Ինչ հմուտ է մութը ուրթը պատել Թումանյանի: Բացել ծոցը մահվան, Ծաղիկ, ծիծաղ լցնել աջ ու ահյակ: Ասել՝ մենք չիմացանք բարեպատեհ Օրը, ժամը, պահը, վայրը էջքիդ: Անպարագիծ: Գետը տարավ առո՛ւն: Մենք ո՞ւմ անունը տանք, ո՞վ երկարեց Սիրո, արտասուքի աղեղը ձիգ, Սանձեց, ի ծառս հանեց յուր այրուձին, Թեթև աչքով արեց, նետահարեց, Մեզ հանգուցեց կանայք նշանառու: Արդեն հովերն ընկան: Պաղ ապակին Արտացոլեց ներկան: Հավքը թևեց: Դողէրոցքում ճյուղը անշարժացավ: Դու այդ ինչպե՞ս արիր: Ահագնացավ Ցանկությունը, քաղցը: Վախը տևեց: Բայց զմրուխտ էր մահվան կաղապարին: 5. Տնից դուրս եմ եկել, որ հարուցեմ Փոփոխություն, ցնցում: Ետ չեմ դառնա Անառակի նման: Անմեռ ցորեն – Չեմ շատանա այսու: Անդարձորեն Կդառնանա խոսքը խառը-խառնակ: Օր մը նորեն: Գուցե: Դառնամ գուցե Վարուժանին: Տունը: Ալյուր աղամ: Կանաչ-կարմիր կապեմ: Թագավորի Երգը ասեմ խռով, որ գլխին՝ հող, Ու աներկիր մնաց, սրախողխող: Դու այդ ինչպե՞ս արիր: Ի՞նչն է որից: Անպատասխան, անդարձ, բույս անթաղար: Այս էլ այսպես եղավ: Այլաշխարհից Բարձրանում են ձայներ՝ ցնծա՜, եղո՜ւկ: Իսկ ես հաց եմ բերել՝ մաղախի հաց, Որ գառները կերան: Դռները բաց: Բայց չի գալու: Անմեռ ցորեն՝ հեռու Պատարագից, խոսքից ու նշխարից: 6. Գնալ նախավերջին: Երեք հատիկ Նռան, ահա, քունքին: Աչքերը՝ գոց: Լյառն Արարատ այնտեղ, որ չի տեսել Մանկուց: Բայց ինչ երկիր լուսատեսիլ Վարքագրեց: Շնչեց երգը երգոց, Մինչդեռ մաղձ էր ու թույն դառնապատիր: Բլուրները նույնն են՝ կանաչ-արթուն Եվ անթերի գծեր: Զանգակազարկ՝ Ընկել քամու բերան: Հողմածաղիկ Լինել: Տերյան կանչել մթնշաղին: Քո հազարին գնալ, խրվել ազատ Տարածության կուրծքը: Ոսկե հատում: Դու այդ ինչպե՞ս արիր, երբ չի արվում Ոչինչ արդեն վաղուց: Միայն ներկա, Միայն ապավինած, ինչ չի գալու: Մասուր պոկիր խաղաղ: Մինչև գարուն Մեկնիր բաղձանքներիդ ճյուղը երկար: Ցնցվիր, ինչպես ծառն է թափահարվում: 7. Դու այդ ինչպե՞ս արիր: Անցնել նորեն Մի մանկություն տարածք: Մնալ սթափ: Պատահարից խոսքը տարանջատել, Կյանքի կապանքներից մահն արձակել Ու ընդառաջ գնալ: Ինքնավստահ Հիշողության հոսքը կարգավորել: Մնացյալը: Էիր, է ես հիմա: Քայլ ես վերջնակետից դառնալու տուն՝ Լանջով, ուրցերի մեջ, քչքչոցից Ջրի կաթվածահար, խայթված օձի Նման գալարվելով: Քարը արտում Քունն է հսկում հասկի: Վարք անիմաց: Բոլորեքյան Չարենց: Բառեր գրել, Շնչավորել վերջին լուսաբացի Մեղուն ու թռչունը: Ճառագել ձայն Զվարթ: Երկինք նայել: Կես-կիսաձայն՝ Դեռ մնում եմ – ասել – ջուր ու հացիդ, Դեռ մնում եմ, որ ինձ արտագրես: 14-21.07.2018

դիտվել է 93 անգամ
Լրահոս
ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ Արմավիրում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր Ծառուկյանը Թբիլիսիում ոչ մի շանս չտվեց Խամիտովին Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «LiXiang»-ը, «Tesla»-ն, «Toyota Camry»-ն և «Nissan»-ը Իսրայելական ինքնաթիռները հարված են հասցրել «Հըզբոլլահ»-ի դիրքերին Լիբանանի հարավում Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ Երևանում ծառը արմատից պոկվել և ընկել մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am