Հակազդեցություն Էրդողանի քարոզչությանը «Նյու Յորք թայմս» թերթում

  • Հարութ Սասունյան
    «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
    www.TheCaliforniaCourier.com
    Տարիներ շարունակ թուրքական կառավարությունը բազմաթիվ ամերիկյան
    ընկերություններ է վարձել Վաշինգտոնում՝ լոբբիստական գործունեություն
    ծավալելու և իր անունից հանրային կապեր հաստատելու համար:
    Նման ընկերություններ վարձելը շատ թանկ է և հիմնականում գումարի վատնում
    է, քանի որ նրանք ստեղծում են ավելի շատ փաստաթղթեր, քան իրական
    արդյունք: Սակայն, նրանք կարող են երբեմն նախապատրաստել հոդվածներ
    թուրք պաշտոնյաների անունից ու օգնել դրանք հրապարակել ամերիկյան
    թերթերում և կազմակերպել նրանց այցելություններն ու հանդիպումները Միացյալ
    Նահանգներում:
    Թուրքական կառավարությունը ստիպված է խոշոր գումարներ ծախսել նման
    ընկերություններ վարձելու համար, քանի որ նա չի կարող ապավինել Ամերիկայի
    թուրքական համայնքին՝ իր անունից լոբբիստական գործունեություն ծավալելու
    կամ PR իրականացնելու, անկախ նրանից, թե ինչքան գումարներ են հատկացվում
    Անկարայից: Նույնը իրավիճակում են Ադրբեջանի կառավարությունն ու Ամերիկայի
    ադրբեջանական համայնքը: Ոչ թուրքական, ոչ ադրբեջանական համայնքները
    ակտիվ չեն ամերիկյան քաղաքականության մեջ և նրանք այդքան վաղուց
    գոյություն չունեն Միացյալ Նահանգներում, ինչպես հայկական համայնքը: Ահա թե
    ինչու Թուրքիան և Ադրբեջանն ապավինում են վճարովի լոբբիստներին՝ Միացյալ
    Նահանգներում իրենց շահերն առաջ մղելու համար:
    Հաշվի առնելով ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերություններում տեղի ունեցած
    վերջին շրջադարձը, հավանաբար թուրքական կառավարության կողմից վարձված
    PR ընկերություններից մեկին խնդրել էին սյունակ նախապատրաստել Թուրքիայի
    նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից և օգտագործել իր կապերը՝ «Նյու
    Յորք թայմս» թերթում այդ հոդվածը հրապարակելու համար:
    Բնականաբար, սյունակը պետք է ավելի շուտ արտացոլեր Էրդողանի
    տեսակետները, քան PR ընկերության ներկայացուցիչների: Հետաքրքիր կլիներ
    համեմատել ամերիկյան PR ընկերության առաջարկած առաջին տարբերակը
    վերջնականի հետ, որը վերանայվել էր Էրդողանի աշխատակազմի կողմից:
    Դատելով Էրդողանի հոդվածի բովանդակությունից, կարելի է եզրակացնել, որ PR
    ընկերության առաջարկած տեքստը՝ գրված նրբանկատորեն և վարպետորեն, չի
    ընդունվել Անկարայի կողմից: Փոխարենը, այն ինչ հրապարակվել է «Նյու Յորք
    թայմս» թերթում՝ Էրդողանի բռնակալական և ամբարտավան կեցվածքին բնորոշ
    ճոռոմ հոդված է... Մերժելով PR ընկերության ավելի դիվանագիտական տեքստը,
    Էրդողանն իր հոդվածը դարձրել է անիմաստ՝ ամերիկյան հասարակության և
    կառավարության վրա որևէ դրական ազդեցություն թողնելու իմաստով:
  • Էրդողանի 2018 թ. օգոստոսի 10-ի քննադատական հոդվածը վերնագրված էր՝
    «Ինչպես է Թուրքիան տեսնում ԱՄՆ-ի հետ ճգնաժամը», և ուներ հետևյալ
    ենթավերնագիրը՝ «Միացյալ Նահանգների դեմ Թուրքիայի միակողմանի
    գործողությունները կվնասեն ամերիկյան շահերին և կստիպեն Թուրքիային
    փնտրել այլ բարեկամներ ու դաշնակիցներ»։
    Ընթերցողը չի տպավորվում հոդվածի նման վերնագրից՝ իր հակասական տոնի և
    սպառնացող լեզվի պատճառով, որը չի նպաստում ցանկացած վեճի լուծմանը:
    Ահա մի քանի օրինակներ Էրդողանի վիճելի տեսակետներից, որոնք տեղ են գտել
    նրա հակասական խմբագրական սյունակում:
    - «… Միացյալ Նահանգները բազմիցս և հետևողականորեն չի հասկացել և չի
    հարգել թուրք ժողովրդի մտահոգությունները»:
    Իսկ ի՞նչ կասեք թուրք ղեկավարի կողմից ամերիկյան ժողովրդի
    մտահոգությունները հասկանալու և հարգելու մասին… «Պոչը չի շարժում շանը…»։
    Էրդողանը չի հասկանում, որ Թուրքիան ավելի շատ Միացյալ Նահանգների
    կարիքն ունի, քան Միացյալ Նահանգները՝ Թուրքիայի։ Երկար ժամանակ,
    Վաշինգտոնում թույլ ղեկավարության պատճառով, թուրքական
    կառավարությունը սանձարձակորեն վարվել է որպես ՆԱՏՕ-ի անդամ և ԱՄՆ
    դաշնակից։ Ինչքան շատ են ԱՄՆ ղեկավարները հարմարվում թուրքական վատ
    վարքագծին, նրանք այնքան ավելի թշնամական են դառնում։ Եթե տասնամյակներ
    առաջ Միացյալ Նահանգները Թուրքիային իր տեղը դներ, նա կսովորեր իրեն
    պահել որպես ԱՄՆ կրտսեր գործընկեր, ոչ թե որպես խուլիգան…
    - Էրդողանը նախազգուշացնում է. «Եթե Միացյալ Նահանգները չսկսի հարգել
    Թուրքիայի ինքնիշխանությունը և չապացուցի, որ հասկանում է, թե ինչ
    վտանգների առաջ է կանգնած մեր ազգը, մեր համագործակցությունը կարող է
    վտանգվել... Թուրքիան այլընտրանքներ ունի։ Միակողմանիության և անհարգալից
    վերաբերմունքի այս միտումը չփոխելու դեպքում, մենք ստիպված կլինենք փնտրել
    նոր բարեկամներ և դաշնակիցներ»։
    Սա դատարկ սպառնալիք է։ Թուրքիան ազատ է դիմելու Ռուսաստանին կամ
    Չինաստանին և կորցնելու Միացյալ Նահանգների ու Արևմտյան Եվրոպայի
    աջակցությունը: Ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն դիտարկի Թուրքիային դաշինքից դուրս
    շպրտելու հնարավորությունը: Գնա՜ս բարով…
    - Էրդողանը նաև մեղադրել է Միացյալ Նահանգներին Սիրիայում քուրդ
    մարտիկներին զինելու և այդ զենքերը «Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում»
    Թուրքիայի դեմ օգտագործելու մեջ։
    Նախևառաջ, սուտ է, որ ամերիկյան զենքերը քրդերի կողմից օգտագործվել են
    Թուրքիայում: Երկրորդ, թուրքական ուժերն իրավունք չունեն ներխուժել Սիրիա և
    Իրաք՝ խախտելով նրանց տարածքային ինքնիշխանությունը:
    Էրդողանը շարունակում է հակազդել նախագահ Թրամփի պահանջին՝ ազատելու
    ապօրինաբար պահվող ամերիկացի պատվելի Էնդրյու Բրանսոնին՝ խնդրելով
    Միացյալ Նահանգներին հարգել Թուրքիայի «դատական գործընթացը»: Ի՞նչ
    դատական գործընթաց Էրդողանի բռնապետության ներքո… Հազարավոր
  • թուրքեր բանտարկվել են առանց պատշաճ դատավարության կամ նշույլ իսկ
    մեղավորության։ Եթե Էրդողանը խելք ունենար, նա վաղուց հրամայած կլիներ
    ազատ արձակել պատվելի Բրանսոնին, այդպիսով խուսափելով Միացյալ
    Նահանգների հետ ավելորդ առճակատումից։ Բայց քանի որ Էրդողանը և նրա
    կրտսեր եղբայրը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անհավասարակշիռ
    անձնավորություններ են, նրանք հակագովազդ են անում Թուրքիայի և Ադրբեջանի
    դեմ, որը որևէ PR ընկերություն չի կարող կարգավորել, անկախ նրանից, թե որքան
    գումար է վճարված։
    Հետաքրքիր է, որ «Նյու Յորք թայմսը» նույն օրը, երբ տեղադրել էր Էրդողանի
    հոդվածը, հրապարակել էր նաև խմբագրական՝ դատապարտելով թուրք
    ղեկավարների «անամոթ վարքագիծը» պատվելի Բրանսոնին «շինծու
    մեղադրանքներով» պահելու համար, և հարց բարձրացնելով՝ «արդյոք Թուրքիան
    դե՞ռ Ամերիկայի դաշնակիցն է»։
    Հետևաբար «Նյու Յորք Թայմս» թերթի խմբագրականը կործանեց որևէ օգուտ,
    որն Էրդողանն ակնկալում էր ստանալ իր քարոզչական հոդվածից, այդպիսով
    վատնելով խոշոր գումարներ, որոնք Թուրքիան ծախսել էր հանրային կապերի
    վրա։
    Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 61 անգամ
Լրահոս
ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ Արմավիրում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր Ծառուկյանը Թբիլիսիում ոչ մի շանս չտվեց Խամիտովին Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «LiXiang»-ը, «Tesla»-ն, «Toyota Camry»-ն և «Nissan»-ը Իսրայելական ինքնաթիռները հարված են հասցրել «Հըզբոլլահ»-ի դիրքերին Լիբանանի հարավում Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ Երևանում ծառը արմատից պոկվել և ընկել մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am