«Իմ պայքարակից ընկերներն այժմ Կառավարությունում են, սակայն նրանց կողմից էլ անտարբեր լռություն է, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զանգեր չեն լինելու դատական համակարգին, ոչ մեկ զանգով չի կալանավորվելու կամ ազատ արձակվելու, ինչը ճիշտ է: Սակայն պետք է գոնե արդարացման գործընթաց սկսվի, քանի որ հայրս հայտարարել է, որ միայն արդարացման դեպքում դուրս կգա բանտից։ Կապ չունի, որ իմ հայրը քաղբանտարկյալ է, Հայաստանում այդ երևույթը պետք է բացառվի, տեղ չունենա»,-Հայելի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը՝ նշելով, որ այսօր լրանում է Շանթ Հարությունյանի` բանտից գրված բաց նամակով Կառավարությանը տրված եռամսյա ժամկետը:
Շահեն Հարությունյանը նաև ասաց, որ իրենք այս պահին քայլեր չեն ձեռնարկի, բողոքի ակցիաներ չեն անցկացնի, սակայն եթե այս հարցը չլուծվի, իրենք պայքարի ուղիներ կմտածեն և այդ մասին կհայտարարեն:
«Նա ներման դիմում չի գրելու, համաներում չի խնդրելու, չի կատարել հանցագործություններ, նա քաղբանտարկյալ է ճանաչվել երկրի ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից»,- ասաց նա:
Շահեն Հարությունյանը նշեց, որ իր հորը առաջարկել են բաց ռեժիմի անցում, ինչը խափանման միջոցի փոփոխություն չի համարվում:
«Շանթ Հարությունյանը, որպես քաղբանտարկյալ, բանտում է, նա այնտեղ սպասում էր Ռոբերտ Քոչարյանին, նրանք խոսելու շատ բան ունեին, ցավոք, այդ խոսակցությունը տեղի չունեցավ: Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը բանտում է, Ռոբերտ Քոչարյանն՝ ազատության մեջ»,- ասաց Շահենը:
Նա ասաց, որ երկրում հեղափոխությունը դեռ չի ավարտվել, նաև արժեքների հեղափոխություն է տեղի ուենենալու:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը