Անկարայում Բելգիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Բելգիային պաշտոնական բողոք է հայտնել այն բանի առնչությամբ, որ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից Բրյուսել այցելության ժամանակ տեղական իշխանությունները թույլատրել են քաղաքի կենտրոնում կանգնեցնել Քրդական բանվորական կուսակցության (PKK) վրանը:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այս հարցով հեռախոսազրույց է ունեցել Բելգիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսի հետ:

Հեռախոսազրուցի ընթացքում Չավուշօղլուն անթույլատրելի է համարել «Բելգիայի մայրաքաղաքում ահաբեկչական PKK-ի կողմից վրանի տեղադրումը»: Նա նշել է, որ ԵՄ կենտրոնում նման արարքը որևէ կապ չունի հավաքներ իրականացնելու ազատության իրավունքի հետ՝ հավելելով, թե «ահաբեկչության դեմ պայքարում երկակի ստանդարտներն անընդունելի են»: Խնդրի հետ կապված  Անկարայում Բելգիայի դեսպան Մարկ Թրոնթուզուն կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան են հայտնել Թուրքիայի բողոքը: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ԵՄ երկրների ղեկավարների հետ բանակցությունների համար օրերս մեկնել էր Բրյուսել: Այստեղ նրա հյուրանոցի առաջ Քրդական բանվորական կուսակցությունը վրան էր դրել՝ փակցնելով PKK-ի դրոշներն ու առաջնորդների լուսանկարները՝ բողոք հայտնելով քրդերի նկատմամբ թուրքական իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ: Քրդական բանվորական կուսակցությունը ՆԱՏՕ-ի, Եվրամիության, Թուրքիայի և մի շարք այլ երկրների կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կառույց: ՄԱԿ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Շվեյցարիան, Հնդկաստանը, Եգիպտոսը PKK-ն ահաբեկչական կառույց չեն համարում:  

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ապրիլին օդի ջերմաստիճանը կլինի նորմայից ցածր մինչև 1 աստիճան, տեղումների քանակը՝ նորմային մոտ Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները Ո՞ւմ խղճին է սա, Դավիթին զրկեցին դպրոցն ավարտելու հնարավորությունից. 2-5 տարի ազատազրկում է սպառնում (video) Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Արման Սարոյանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ. Տեր Ավետիք Գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը վիրահատվում է 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը կալանավորվեց Փաշինյանի հետ եկեղեցում միջադեպի հետևանքով (video) Հանցագործության դեպքերի նվազում, բացահայտման ցուցանիշի աճ. հրապարակվել է Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը Վաշինգտոնը տեսնում է Իրանի հետ պատերազմի «վերջնագիծը»․ Ռուբիո 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց Հրապարակվում է Փաշինյանի միջադեպով ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքի որոշումը Ես բժշկուհի եմ, խնդրում եմ՝ թույլ տվեք տղայիս տանը տիրություն անեմ․ Դավիթի մայր (video) Իսրայելական հարձակման հետևանքով Բեյրութում զոհեր ու վիրավորներ կան «Ձեր դավաճանության համար այլ երկրում ձեզ կգնդա*ահшրեին»․ արցախցին՝ իշխանականներին (video) Brunello Cucinelli, կամ՝ վարկով հեռուստացույցից մինչև ավելի քան 5000 դոլար արժեցող կիսաբաճկոն. Արարատ Միրզոյանը գլխում հաղթահարե՞լ է աղքատությունը.168.am Դավիթի նկատմամբ եկեղեցում ոտնձգություն է եղել, հետո հայտնվել է գետնին. փաստաբանը մանրամասնեց (video) «Հրապարակ»․ Իջեւանում աղանդավորներ են հայտնվել Թրամփն այսօր կդիմի ազգին․․․ «Նիկոլը 20 հազար դրամ է բաժանել ու պայման դրել»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Հրապարակ»․ Սահմանամերձ Այգեձորի կամուրջը վթարային է դարձել՝ փակվել ՔՊ-ն թշնամություն է գեներացնում, փողոցային վիճակ է, ասֆալտին ծեփելով են ձերբակալում (video) Իրանական հարվածից Իսրայելում 14 մարդ է վիրավորվել, այդ թվում և երկու երեխա Ձերբակալումից մինչև մահ․ Փաշինյանին պատահական հանդիպելը դարձել է վտանգավոր (video) Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am