Հալեպում հայ զինվոր է զոհվել
Հալեպում երեկ տեղի ունեցած բախումների ընթացքում զոհվել է հայազգի զինվոր Գևորգ Մկրտիչյանը: Այս մասին գրում է «Արևելք»-ը: Նա զոհվել է սիրիական բանակի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջև «Շեյխ Նաժժար» ճակատում տեղի ունեցած թեժ մարտերի ընթացքում: ԻՊ-ն անցած 72 ժամերի ընթացքում տարբեր ճակատներում սիրիական ազգային բանակի դիրքերի ուղղությամբ ծանր գրոհներ է ձեռնարկել:
