ՀՀԿ-ական պատգամավորի եղբոր տրամադրությունը եթե վատ եղավ 1 մլն հարկ կպահանջի Արտաշատի առևտրականներից, եթե լավ՝ 200 հազար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Արտաշատի խանութները չեն բացվել. մի խումբ առևտրականներ փակել են խանութները և բողոքի ակցիա անցկացրել: Նրանք հավաքվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի մասնաճյուղի դիմաց, պահանջել են հարկային գանձումների բաժնի պետ Ռաշիդ Մախմուդյանի հրաժարականը: Ի դեպ, Ռաշիդ Մախմուդյանը ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի եղբայրն է: Արտաշատի առևտրականների պատմելով` նրանք արդեն երկու տարի է, ինչ այս վիճակում են: «Մենք այլևս ի վիճակի չենք հանդուրժել: Իրենց ՀԴՄ-ի իտոգը չի հետաքրքրում, ասում են` ամեն ամսվա վերջ բերեք այսքան կամ այնքան մուծեք: Նայած տրամադրության` եթե տրամադրությունը լավ չլինի, ասում են` 1 մլն կմուծես, եթե լավ լինի` 200 հազար դրամ: Ամեն ամսվա վերջին հարկային տեսուչները զանգահարում են ու ասում են` այսքան կտանեք, կմուծեք: Անկախ նրանից` առևտուր ունեցել ենք, թե ոչ: Հանձնաժողով են կազմում, 13 հոգով մտնում են խանութները ու առանց ակցիզի ապրանք են ման գալիս: Խանութում կարող է լինել 300 հազար դրամի ապրանք, բայց ինքը 500 հազար դրամի է տուգանում»,- ներկայացրեցին առևտրականները: Նրանց խոսքերով` շատերի մոտ անգամ հասունացել է «Մախմուդյանին ծեծելու ցանկությունը»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բողոքող առևտրականներին հանդիպել է նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ով նրանց առաջարկել է խումբ կազմել, բարձրանալ ՊԵԿ մարզային վարչության պետի մոտ և փորձել լուծումներ գտնել: «Մեր գալու նպատակն այն է, որ մենք գանք, տեսնենք` մեր կոլեգաները իրենց լիազորությունների շրջանակը գերազանցել են, թե ոչ: Եթե կտեսնենք, որ ինքը իր լիազորությունների շրջանակը գերազանցել է, ինքը կպատժվի: Այդ փաստերով դեռ ծառայողական քննություն պետք է իրականացվի»,- առևտրականներին խոստացել է ՊԵԿ նախագահը»: Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 31 անգամ
Լրահոս
ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ Արմավիրում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր Ծառուկյանը Թբիլիսիում ոչ մի շանս չտվեց Խամիտովին Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «LiXiang»-ը, «Tesla»-ն, «Toyota Camry»-ն և «Nissan»-ը Իսրայելական ինքնաթիռները հարված են հասցրել «Հըզբոլլահ»-ի դիրքերին Լիբանանի հարավում Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ Երևանում ծառը արմատից պոկվել և ընկել մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am