Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է «Տերմինատոր» ֆիլմի վեցերորդ մասի թողարկման մասին, որում ևս կմարմնավորի գլխավոր դերը:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը` դերասանն այս մասին հայտնել է ավստրալիական Իններորդ ալիքին տված հարցազրույցում:
«Մեծ անհամբերությամբ եմ սպասում դրան», - ընդգծել է Շվարցենեգերը` հրաժարվելով որևէ մանրամասնություն բացահայտել ֆիլմի սյուժեի մասին:
Աղբյուրը նշում է, որ նոր «Տերմինատորի» մասին տեղեկությունը անակնկալ էր 2015-ին թողարկված նախորդ ֆիլմի` «Տերմինատոր. Գենեզիս»-ի տապալման պատճառով:
«Տերմինատոր» ֆիլմաշարը ներկայացնում է արհեստական ինտելեկտով կառավարվող «Սկայնետ» սուպերհամակարգիչների և մարդկության միջև պայքարը: Առաջին մասը Ջեյմս Քեմերոնը նկարհանել է 1984-ին:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը