Պատրիարք Կիրիլի կոչը
Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կոչ է արել ուղղափառությունը պաշտպանել «մարդապաշտության գլոբալ հերետիկոսությունից», գրում է Interfax.ru-ն: Պատրիարքի խոսքով՝ մեր ժամանակներում ճշմարտության ունիվերսալ չափանիշը դարձել են մարդը և նրա իրավունքները: Նրա կարծիքով՝ դրա պատճառով էլ «սկսվել է Աստծու հեղափոխական վտարումը մարդու կյանքից, հասարակության կյանքից»: «Այսօր մենք խոսում ենք մարդապաշտության գլոբալ հերետիկոսության մասին, նոր կռապաշտության մասին, որ հեռացնում է մարդու կյանքից Աստծուն: Նման երևույթ այսպիսի գլոբալ մասշտաբներով երբևէ չի եղել: Հենց այս ժամանակակից հերետիկոսության հաղթահարմանը պետք է ուղղի եկեղեցին իր պաշտպանական ուժը, խոսքը, միտքը»,- ասել է պատրիարքը՝ ավելացնելով, որ շատ երկրներում ջանք են գործադրում օրենքի ուժով «հաստատելու մարդու ցանկացած ընտրության իրավունքը, այդ թվում և ամենամեղսալիցը՝ Աստծու խոսքին հակասողը:
