Ինչու՞ է Բաքուն շեշտը դնում «տարածքների վերադարձի» վրա

«Միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և ԼՂ հակամարտության կարգավորումը պետք հիմնվի հենց այս առանցքային սկզբունքների վրա», ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, հավելելով՝ կարգավորման փուլային տարբերակը, որն առաջակել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, բոլորին հայտնի է: Մամեդյարովն ընդգծել է, թե Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահներն իրենց համատեղ հայտարարություններում բազմիցս նշել են ստատուս քվոյի փոփոխման անհրաժեշտության մասին: Կարգավորման գործընթացն առաջ տանելու համար Ադրբեջանի ԱԳ նախարարն անհրաժեշտ է համարում «առարկայական բանակցությունների» ակտիվացումը գործող ձևաչափի և օրակարգի շրջանակներում: Մամեդյարովը նաև հայտարարել է, թե ինքն ու իր հայաստանցի պաշտոնակիցը պատրաստ են շարունակել առարկայական բանակցությունները: Ավելի վաղ Բրյուսելում, հուլիսի 11-ին, կայացել էր նրանց առաջին հանդիպումը, որը Մամեդյարովը դրական էր գնահատել, նույնիսկ հայտարարել էր, թե Զոհրաբ Մնացականյանն ավելի արհեստավարժ դիվանագետ է, քան Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ռուսաստանը, որպես ղարաբաղյան կարգավորման հիմնական մոդերատոր, չի՞ պատրաստվում արդյոք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել», ՏԱՍՍ գործակալության այս հարցին ի պատասխան, Մամեդյարովը միայն նշել է․ «Ադրբեջանը բաց է երկխոսության համար, սակայն բանակցությունները պետք է առարկայական և պատասխանատու լինեն, որոնց նպատակը արդյունքի հասնելն է»։ Իսկ «արդյունք» ասելով՝ Ադրբեջանի արտգործնախարարը նկատի ունի «ադրբեջանական տարածքների դեօկուպացիան»: «Հենց այդ տարածքները չազատելն է, որ խոչընդոտում է խնդրի կարգավորմանը»,- ասել է Մամեդյարովը, հավելելով՝ վստահ է, որ եթե այդ տարածքների խնդիրը լուծվի, «մնացած բոլոր հարցերը հեշտ կարգավորվող են, տեխնիկական բնույթի, և դրանց շուրջ համաձայնության գալը դյուրին կլինի»: Բաքուն այսպես, շարունակում է բանակցությունների իմաստը ամբողջապես խեղաթյուրել: Նրանք պահանջում են տարածքներ, որից հետո, չգիտես, ինչ տրամաբանությամբ՝ խոսում հնարավոր համաձայնության մասին: Ուղիղ մեկ ամիս առաջ Ալիևը դարձյալ ռազմաշունչ հայտարարություններ հնչեցրեց, նշելով, թե Ադրբեջանը կողմ է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, միաժամանակ սպառնալով՝ Հայաստանը պետք է հասկանա, որ ադրբեջանական բանակն «ի զորու է ոչնչացնելու ռազմական և ռազմավարական ցանկացած օբյեկտ»: Ալիևը կրկնեց այն ամենը, ինչ տարիներ շարունակ ասել է Ղարաբաղի մասին. «Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, Բաքուն երբեք չի ընդունի Ղարաբաղի օկուպացիան, Ադրբեջանը կվերականգնի իր վերահսկողությունը Ղարաբաղում և հարակից գրավյալ տարածքներում» և այլն: Նա հայտարարել է նաև, թե Բաքուն շարունակելու է զենք գնել՝ ուժեղացնելու բանակը: Բաքուն բացահայտ ասում է՝ աշխարհում հիմա գերիշխում է ոչ թե միջազգային իրավունքը, այլ ռազմական ներուժը, հիմնավորմամբ, թե, եթե միջազգային իրավունքն աշխատեր, տարածքները վաղուց ազատված կլինեին: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ մի քանի շաբաթ առաջ խոսում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության մասին: «Պատերազմը դեռ չի ավարտվել։ Ավարտվել է միայն դրա առաջին փուլը»,– եզրափակել է իր ելույթն այսպես Ալիևը։ Ադրբեջանը պատրաստ է չճանաչված Լեռնային Ղարաբաղի տարածքում ոչնչացնել Հայաստանի բոլոր ռազմական և մարտավարական օբյեկտները, սպառնացել է Իլհամ Ալիևը։ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հողն է։ Ադրբեջանցիները հարյուրավոր տարիներ ապրել և ստեղծել են այս տարածքի վրա։ Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում։ Ադրբեջանը չի համակերպվի իր գրավյալ տարածքների հետ և կվերականգնի տարածքային ամբողջականությունը», ասել է Ալիևը, ապա հավելել. «Հայաստանը չի կարողանում և չի կարողանա մեզ հետ մրցակցել։ Պատմական արդարությունը մեր կողմն է, մենք ունենք ռազմական և տնտեսական հզորություն, և Ադրբեջանի ու Հայաստանի միջև անդունդը միայն ավելի է մեծանալու»։ Բաքուն հստակ հասկացնում է, որ իրենց նպատակն է բանակին պատերազմի նախապատրաստել, որ քաղաքական բանակցությունները իրենց աշխատանքի մեջ չեն մտնում։ Ադրբեջանը բաց խոսում է պատերազմի նախապատրաստության մասին, նույնիսկ որոշ փակագծեր բացելով՝ դրա «պատճառների» մասին: Բաքվի տակտիկան հասկանալի է. Ադրբեջանում ցանկանում են Հայաստանի նոր իշխանության հետ բանակցությունները սկսել ուժի դիրքերից՝ բացառելով Բաքվից հնարավոր զիջումները: Այդ իսկ պատճառով պաշտոնական Բաքուն շաբաթը մեկ սկսել է բարձրաձայնել «տարածքների վերադարձման» թեմայի մասին: Թամար Բագրատունի

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am