Փաշինյանի «պատանդները». Ընտրովի արդարադատությո՞ւն, թե՞ քաղաքական ռևանշ

ՀՔԾ վարույթում գտնվող 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: Այս մասին երեկ հաղորդեց ԱԱԾ լրատվական ծառայությունը: «Ստացված տվյալների հիման վրա 2018թ. օգոստոսի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և ՀՔԾ քննիչների կողմից նշված վայրում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, այդ թվում` 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 2 հատ ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ: Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը: Այսօր արդեն, ԱԱԾ ղեկավարը լրագրողների հետ զրույցում հստակեցրել է, թե տեղեկություն են ստացել, որ Հովիկ Աբրահամյանի օբյեկտում հայտնաբերված զենք-զինամթերքը կապ ունի մարտի 1-ի դեպքերի հետ: Կառավարության նիստից հետո Արթուր Վանեցյանը պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ օպերատիվ աշխատանքի արդյունքում ստացվել են տվյալներ, որ թաքցված են զենքեր, որոնք առնչություն ունեն մարտի 1-ին կիրառված զենքերի հետ, բայց դա դեռ վարկած է, որը պետք է ստուգվի: Հարցին, թե այդ զենքերից կրակել են ցուցարարների ուղղությա՞մբ, ԱԱԾ ղեկավարը պատասխանել է՝ դրա արդյունքները պարզ կլինեն համապատասխան փորձաքննություններից հետո. «Նախնական օպերատիվ տվյալներով նման վարկած կա»: Կարծում եք, որ Հովիկ Աբրահամյանը առնչություն ունի մարտի 1-ի հե՞տ հարցին, օրինակ՝ հրաման է արձակել, որպեսզի իր կողմնակիցները կրակեն ցուցարարների ուղղությամբ, պարոն Վանեցյանը պատասխանեց. «Ես նման մանրուքներ չեմ կարող այս պահին ձեզ ասել, միայն կարող եմ ասել, որ մենք հայտնաբերել են զենքեր, որոնք, մեր նախնական, օպերատիվ տվյալների համաձայն կարող է օգտագործվել են 2008թ. մարտի 1-2-ին»: Վանեցյանն ասել է, որ օգտագործվել են այն անձանց կողմից, որոնք ընդգրկված չեն եղել իրավապահ համակարգում. «Այս պահին կարող եմ ասել, որ հայտնաբերել ենք զենքեր, որոնք մեր նախնական օպերատիվ տվյալների համաձայն՝ հնարավոր է` օգտագործվել են մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ, այն անձանց կողմից, որոնք ներառված չեն եղել իրավապահ համակարգում»,- ասաց ԱԱԾ տնօրենը։ Վանեցյանը նաև հավելել է, թե չի կարող ասել այդ անձինք Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են եղել, թե ոչ, սակայն չի հերքել, որ ինչ-որ մեկի կողմնակիցներն են եղել, ինչպես նաև թիկնապահներ. «Դուք ինչո՞ւ եք ստիպում ասել Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են, այդ զենքերը հայտնաբերվել են մի տարածքում, որը փաստացի պատկանում է Աբրահամյանի ընտանիքին»։ Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործն ուշագրավ ընթացք է ստանում: Մարտի 1-ի պատասխանատուների կազմն, այսպես ասած՝ ընդարձակվում է: Հիմա էլ հերթը հասավ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ասվում է, որ խուզարկությունը տեղի է ունեցել մարտի 1-ի գործի շրջանակներում: Հազիվ թե ԱԱԾ-ն առանց լուրջ հիմքերի նման ակնարկներ աներ, բայց մյուս կողմից ԱԱԾ ղեկավարի այսօրվա հայտարարությունները հետևյալն են՝ հայտնաբերել ենք զենքեր, որոնք մեր նախնական օպերատիվ տվյալների համաձայն՝ հնարավոր է` օգտագործվել են մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ: Այսինքն՝ հնարավոր է, որ նաև չեն օգտագործվել: Եթե քննությունը ցույց տա, որ այդ զենքերը մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապ չունեն՝ պարզ է, որ Հովիկ Աբրահամյանն այս ամենից «մաքուր» դուրս կգա: Կմնա հարցը, թե հայտնաբերված զենքը օրինակա՞ն է, թե՞ ապօրինի, ի՞նչ ճանապարհով են հայտնվել Հ. Աբրահամյանին պատկանող տարածքներում, որքանո՞վ է նա տեղյակ եղել և այլն... Այսքանը՝ իրավական տեսանկյունից, բայց կա նաև խնդրի քաղաքական բաղադրիչը: Նիկոլ Փաշինյանն ուշագրավ տակտիկա է մշակել, նա իր իշխանությունն ամրացնելու ճանապարհին գնում է հնարավոր դիմադրության աղբյուրները չեզոքացնելու ճանապարհով: Նախ՝ Սերժ Սարգսյանի եղբայրները, ապա Գագիկ Ծառուկյանի թիկնապահը, այժմ էլ՝ Հովիկ Աբրահամյանի եղբայրը: Տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք քաղաքական նպատակներով հնարավոր դիմադրությունները ճնշելու փորձի հետ: Մի կողմից, իհարկե, Փաշինյանի քայլերը հասկանալի են. նա էլ, ինչպես ցանկացած իշխանություն պետք է ձգտի ամրացնել իր դիրքերը, բայց մյուս կողմից հարց է ծագում՝ արդյոք այս մթնոլորտով երկար ժամանակ հնարավոր կլինի զբաղեցնել հասարակությանը: Սոցիալական, տնտեսական ոլորտում բարդություններն անխուսափելի են: Թվում էր թե Փաշինյանն այս ամիսների ընթացքում հենց այս խնդիրների վրա պետք է կենտրոնացած լիներ՝ Հայաստանի տնտեսական ռազմավարական զարգացման ծրագրերի: Բայց ստացվում է քաղաքական հաշվեհարդարների տեսարաններով հասարակությանը զբաղեցնելու սցենարն է առայժմ գործում, որով, անկասկած, հասարակությանը երկար ժամանակ չես կարող սնել: Թամար Բագրատունի

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am