Մոսկվան մեղմացնում է հարձակվողական «դոզան»

Ռազմատեխնիկական համագործակցության գծով Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը հերքել է ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականի հրապարակումը այն մասին, թե Հայաստանին հատկացված ռուսաստանյան հարյուր միլիոն դոլար ռազմական վարկի իրականացումը «մեծ հարցականի տակ է»: «Դա ոչ ստույգ ինֆորմացիա է, ես դա չեմ հաստատում», - ասել է ռուս գեներալը՝ պատասխանելով «Ազատության» հարցին: Հարցին էլ՝ «իսկ վարկի մասո՞վ Դուք ինչ տեղեկատվություն ունեք», արձագանքեց․ - «Ամեն ինչ աշխատում է»: Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուսաստանյան պարբերականը ծավալուն հոդված էր հրապարակել, որում, մասնավորապես պնդում էր, թե պաշտոնական Մոսկվան վրդովված է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման և հատկապես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքի առաջադրման կապակցությամբ, և այդ պատճառով հարցականի տակ է 100 միլիոն դոլարի վարկի շրջանակում նախատեսված ռուսական նոր սպառազինության մատակարարումը Հայաստանին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատելու՝ «Ազատության» խնդրանքին Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարն արձագանքել է․ «Դե ինչպես գնահատեմ, Հայաստանի Հանրապետությունը արդարադատություն է իրականացնում, մեկնաբանություն չունեմ»: Ալեքսանդր Ֆոմինը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում համակարգում է միջազգային ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտը, 2000-ականներին աշխատել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ում: Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը օրերս էր ժամանել՝ մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցախաղի շրջանակում Հայաստանում անցկացված «Ընկերակցության մարտիկ» մրցման փակման հանդիսավոր արարողությանը: Նույն օրը նա հանդիպել էր Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Ռուսաստանյան 100 միլիոն դոլար վարկի հարցին այսօր անդրադարձավ նաև Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ընդգծելով՝ վարկով Երևանի համար նախատեսված սպառազինությունն արտադրության մեջ է: Հարցին՝ «ռուսական կողմը ակնարկե՞լ է, կամ ճնշում զգացե՞լ եք Ձեր նկատմամբ, որ՝ գիտեք, մենք կարող ենք դադարեցնել վարկը կամ սառեցնել», Դավիթ Տոնոյանը հարցով պատասխանեց՝ «ես նմա՞ն եմ մարդու, որին կարելի է ճնշել որևիցե ձևով»: Պաշտպանության նախարարը շարունակեց․ - «Չկա այդպիսի բան, կա համագործակցային և գործընկերային մթնոլորտ, որը չի փոխվում տասնյակ տարիներ»: Տոնոյանը հավելել էր նաև, որ սպառազինության գնման նպատակով Հայաստանը բանակցություններ է վարում նաև ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրների հետ՝ առանց նշելու որևէ պետության անվանում: Ի դեպ, հավելենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան՝ օգոստոսի 11-ին մասնակցելու մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2018» փակման հանդիսավոր արարողությանը: Այսպես, ռուսական մամուլի «ճնշումը» Հայաստանի ուղղությամբ որոշակի մեղմացավ: Դա պայմանավորված է, թերևս, այն պատճառով, որ Ռուսաստանին իսկապես, զայրացրեց, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքը: Բայց այժմ, նա Մոսկվայում է, նրան թույլ են տվել մեկնել իր աշխատանքին: Պաշտոնական Մոսկվայի արձագանքը, որով հերքեցին, որ Հայաստանին հատկացված ռուսաստանյան հարյուր միլիոն դոլար ռազմական վարկի իրականացումը «մեծ հարցականի տակ է», սպասելի էր: Ռուսաստանյան փորձագետների, լրագրողների հարձակումները միանգամայն սպասելի են: Նրանք որոշակի «շեղման» դեպքում, անմիջապես անցնում են հակահարձակման: Ապա, թոհուբոհը մեղմացվում է մի քանի օր անց՝ պաշտոնական Մոսկվայի մակարդակով: Մոսկվայից արձագանքը սպասելի էր: Հիմա որոշակի զայրույթի «դոզայից» հետո՝ Մոսկվան հետ է քաշվում, բայց կսպասեն Փաշինյանի հետագա քայլերին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am