Ղազախստանում խորհրդարանական ընտրություններ են
Ղազախստանում բացվել են ընտրական տեղամասերը՝ քվեարկելու մաջլիսի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրություններում և մասլիխաթի (իշխանության տեղական ներկայացուցչական մարմիններ) պատգամավորների ընտրություններում: Երկրի տարածաշրջանների մեծ մասում ընտրատեղամասերը բացվել են ժամը 7:00-ին: Քվեարկությունը կավարտվի 20:00-ին: Խորհրդարանի ստորին պալատում տեղերի համար պայքարում են 6 քաղաքական կուսակցություններ՝ իշխող «Նուր Օթան»-ը, դեմոկրատական «Ակ Ժոլ»-ը, Համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Ղազախստանի կոմունիստական ժողովրդական կուսակցությունը, Ազգային-դեմոկրատական հայրենասիրական «Աուիլ» և «Բիրլիք» կուսակցությունը: Կընտրվեն ստորին պալատի 107 պատգամավորներ, ընդ որում՝ 98-ը կուսակցական ցուցակներով և ևս 9-ը՝ Ղազախստանի ժողովրդի ասամբլեայից, հաղորդում է Tengrinews-ը:
