Պատմական այց` դեպի Կուբա
Այսօր մեկնարկում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երկօրյա այցը Կուբա, որն արդեն պատմական է համարվել: Այս մասին գրում է BBC-ն: Նա բանակցություններ կվարի Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հետ, կհանդիպի տեղի ձեռնարկությունների ղեկավարների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ելույթ կունենա տեղի հեռուստաալիքի ուղիղ եթերում: Ֆիդել Կաստրոյի հետ հանդիպում չի ծրագրվում: Օբամայի խորհրդական Բեն Ռոդսի խոսքերով՝ կողմերից ոչ մեկը նման առաջարկ չի ներկայացրել: Հիշեցնենք, որ սա Սպիտակ տան ղեկավարի առաջին այցն է Կուբա՝ 1928-ից ի վեր:
