SOS Գյումրի համերգ, դրամահավաք՝ Հյուսիսային պողոտայում
Այսօր՝ մարտի 20-ին ժամը 17.00-ին Հյուսիսային պողոտայում կմեկնարկի համերգ, դրամահավք, որը կրում է՝ Երևանը Գյումրիի կողքին է խորագիր: Համերգի նպատակն է աջակցել SOS Գյումրի նախաձեռնությանը: Նախաձեռնությունը ի սկզբանե նպատակ է ունեցել գնել 13 բնակարաններ Գյումրիում ծայրահեղ ծանր պայմաններում ապրող և անօդևան ընտանիքների համար և այս պահին 13-ի փոխարեն կա նվիրաբերված 22 բնակարան:Համերգի ժամանակ լինելու է նաև դրամահավաք, որի ողջ հասույթը ևս տրամադրվելու է բնակարան գնելուն: Ահա այն արտիստների ցանկը, որոնք մասնակցելու են համերգին:
