Կասաբլանկայում ֆուտբոլի երկրպագուների միջև տեղի են ունեցել զանգվածային բախումներ. կան զոհեր
Կասաբլանկայում ֆուտբոլի երկրպագուների միջև բախումների հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս մոտ 50-ը վիրավորվել են՝ հաղորդում է Le360-ը: Նշվում է, որ անկարգությունները սկսվել են «Ռաջա Կասաբլանկա» և «Շաբաբ Ռիֆ Ալ Հոսեյմա» թիմերի միջև առաջնության ավարտից հետո: Զանգվածային ծեծկռտուքը սկսվել է մարզադաշտի տրիբունաներում և շարունակվել դրա սահմաններից դուրս: Բախումների ընթացքում մի քանի ոստիկան է տուժել: Ձերբակալվել է ավելի քան 30 մարդ: Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆոուզի Լեկջաան մարտի 20-ին կգումարի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի արտակարգ նիստ՝ տեղի ունեցածի արդյունքում որոշում ընդունելու համար:
