Մարդկային ու բարոյական արժեքների դեֆիցիտ

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ գրություն էր ուղարկել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին՝ ապրիլի 17-ին Հրազդան քաղաքում կայանալիք ընտրություններում թեկնածություն առաջադրած Սասուն Միքայելյանի կողմից ներկայացված մարդկանց ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու վերաբերյալ։ Մինչ գրություն ուղարկելը Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը Արամ Մանուկյանի հետ այս հարցով  անպտուղ բանակցություններ է վարել, որից հետո ստիպված ապավինել է նամակագրության ժանրին. «Հուսամ ոչ մի խնդիր չի առաջանա, առավել ևս, որ ԱԺ-ում ներկայացված ՀԱԿ խմբակցության 7 պատգամավորներից 4-ն արդեն իսկ կողմ են արտահայտվել»,- ասված էր Փաշինյանի գրության մեջ, նա նկատի ուներ, որ  Լյուդմիլա Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ բնականաբար ինքը համաձայն են տեղերը ՔՊ-ին տրամադրել:Մինչդեռ Փաշինյանի հույսերը չարդարացան ու դեպքերն անակնկալ զրգացում ապրեցին: ՀԱԿ-ը քաղաքավարի մերժեց Փաշինյանին, խմբակցության մամլո պատասխանատու Արմեն Խաչատրյանի անունից պատասխան գրություն տարածվեց, որում ասված էր. «Խմբակցության որևէ անդամ նիստերի օրակարգում մատնանշված հարցը չի բարձրացրել: Խմբակցության որևէ որոշում, այդ թվում՝ վերոհիշյալ հարցի կապակցությամբ, կարող է ընդունվել համաձայն խմբակցության Կանոնադրության՝ իրավազոր նիստում, խմբակցության անդամների կեսից ավելիի՝ առնվազն 4 ձայնով: Զարմանալի է, որ խմբակցության նիստին անձամբ ներկայանալու և հարց բարձրացնելու փոխարեն պատգամավորը նամակ է ուղարկում՝ միաժամանակ իրեն իրավունք վերապահելով խոսելու խմբակցության այլ անդամների անունից, ինչը սկզբունքորեն անընդունելի է»: Այս գրությունից հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ՀԱԿ ճնշման տակ Ստեփան Դեմիրճյանը փոշմանել է ու չի պատրաստվում իր համաձայնությունը տալ, քանի որ նրան Լեւոն Զուրաբյանը զգուշացրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի անունից: Ապա նաեւ լուրեր տարածվեցին, թե Հրանտ Բագրատյանն էլ խմբակցության նիստի դեպքում ձեռնպահ կքվեարկի:Այս ընթացքում նրանցից ոչ մեկն անձամբ չի մեկնաբանել այս լուրերը, ինչպես նաեւ Փաշինյանի ու վերջինի կողմնակիցների այն պնդումները, որ խմբակցության չորսը համաձայն են: Իհարկե, Փաշինյանն անուններ չի տվել, սակայն առանց այդ էլ հասկանալի է, որ ասենք Արամ Մանուկյանը կամ Լեւոն Զուրաբյանը կողմ չէին քվեարկելու, կամ օրինակ Գագիկ Ջհանգիրյանը: Միայն Լյուդմիլա Սարգսյանն էր, որ այս ամենից հետո հստակ հայտարարեց Սասուն Միքայելյանին աջակցելու ու իր համաձայնության մասին: ՀԱԿ պատասխան գրությունից օրեր են անցել, սակայն խմբակցության նիստ դեռեւս չի հրավիրվել: Նիկոլ Փփաշինյանը կդիմի՞ նիստ հրավիրելու պահանջով, թե այլեւս ձեռքերը կլվա այս ամենից, պարզ կդառնա առաջիկայում: Սակայն ցավալին այն է, որ քաղաքական վայրիվերումներում կորչում են նաեւ մարդկային  ու բարոյական արժեքները: Ի վերջո, ով ով, բայց Սասուն Միքայելյանը թանկ վճարեց ներկայիս ՀԱԿ-ի ղեկավարությանը կուրորեն վստահելու եւ հավատալու պատճառով:Եւ գոնե նա արժանի էր պատասխան հարգանքի: Այս ամենից հետո զարմանալի չէ, որ Ժառանգությունն էլ հանձնաժողովի իր տեղերը չզիջեց Սասուն Միքայելյանին, որպեսզի նա իր ներկայացուցիչներին առաջադրի այդ տեղերում: Այսքանից հետո միասնական ընդդիմադիր ճակատի ձևավորման մասին հնչող կոչերն ու հորդորները լոկ իմիտացիա են: Ընդդիմության համար հանուն ընդհանուր նպատակների կոմպրոմիսների գնալու տարբերակները բացառված են, նրանց միայն սեփական շահն է հետապնդում: Հ.Գ-Ի դեպ, ՔՊ-ից հայտարարություններ եղան, որ ՀԱԿ-ն այդ տեղերը պահել է հավանաբար իշխանության համար:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am