Թավշյա հեղափոխության առաջնորդների կերպարներով կոմիքսների գիրք է պատրաստվում. Գլխավոր դերում վարչապետ Փաշինյանն է

«Առավոտ» թերթը գրում է. «Վերջերս մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ Պատմության թանգարանում թավշյա հեղափոխության մասին ցուցանմուշներով ցուցասրահ կբացվի: Հիմա էլ թավշյա հեղափոխության առաջնորդների կերպարներով կոմիքսների գիրք է պատրաստվում, հեղինակներն օրերս ներկայացրել են կոմիքսների հավաքածուն: Գլխավոր դերերում վարչապետ Փաշինյանն է «քայլ արած» իր փոքրիկ թիմի հետ, ավելի ճիշտ՝ թիմի կորիզի:

Մարդիկ հեղափոխության առաջնորդների նկատմամբ իրենց սերն արտահայտում են շապիկների և անգամ մեքենաների վրա «դաջվածքներով»: Չէ, լավ է, սիրում են՝ արտահայտվում են, բայց հանկարծ այս սերը չվերաճի անձի պաշտամունքի՝ մանավանդ, որ շատերը սրերով են ընդունում նոր կառավարության հասցեին ուղղված որևէ քննադատություն:
Երեկ «Առավոտը» փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ նախ թանգարանում՝ հեղափոխության թեմայով ցուցադրությունը, հետո կոմիքսները, արդյոք այս ամենը չի՞ վերածվում անձի պաշտամունքի: «Հըմ... չգիտեմ, չեմ կարծում՝ այդպես է: Կոմիքսների գրքի բացմանը մասնակցել եմ, այնտեղ մի անձի մասին խոսք չկար: Նախաձեռնությունը Ամերիկյան համալսարանի շրջանավարտներինն էր, որոնք որևէ կապ չունեին հեղափոխության մասնակիցների հետ: Ես նման ռիսկեր, անկեղծ ասած, չեմ տեսնում, բայց եթե մարդ կա՝ տեսնում է, իր իրավունքն է և պետք է բարձրաձայնի»,- պատասխանեց Ավինյանը: Այնտեղ մի անձի մասին խոսք չկար: Ստացվում է՝ ոչ թե մեկ անձի պաշտամունք, այլ անձերի պաշտամունք»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am