Այսօր՝ օգոստոսի 8-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված ու ձեռնոցներով ներս է մտել Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի թիվ 5 հասցեում գործող մթերային խանութ, որտեղ էլ դանակի սպառնալիքի տակ վաճառողուհուց՝ Արմավիրի բնակիչ, 35-ամյա Մարիաննա Կարապետյանից պահանջել պարանոցի ոսկյա շղթան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճիվաղը, տեսնելով, որ վաճառողուհին հրաժարվում է կատարել պահանջը, ձեռքով քաշել և պոկել է շղթան, սակայն այն չի կարողացել տանել, քանի որ ընկել է, որից հետո դանակի սպառնալիքի տակ խանութի դրամարկղից հափշտակել է մոտ 250 հազար դրամ և դիմել փախուստի: Դեպքի վայր են ժամանել ոստիկանութան Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արսեն Այվազյանի, պետի օպերգծով տեղակալ Սամվել Խմելյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչատրյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական վարչության քննիչ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատարստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը