ժամանակն է, որպեսզի Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպեն

Իրավիճակը Ադրբեջանում ոչ միանշանակ է: Երկրի ֆինանսական որոշակի բարեկեցությունը այդուհանդերձ չի կրճատում սոցիալական անհավասարությունը, իսկ իշխող էլիտան ժողովրդին խաբում է ցուցադրական հայրենասիրությամբ, մշտական սպառնալիքներով վերադարձնել ուժով այն ամենը, ինչ կորցրել են 1991–1994 թթ. պատերազմում, թեև շատ լավ գիտակցում է այն բոլոր ռիսկերը, որ իր հետ կբերի նոր պատերազմը և ոչ միայն երկրի, այլև հենց էլիտայի համար: Սրանով էլ պայմանավորված են միջադեպերը, բանակցային գործընթացի խափանումը և այլն: Ադրբեջանը շարունակում է շնչել ատելությամբ և ոչ թե ապագա կարգավորմամբ: Այս մասին ասվում է 1992-1996թթ. ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ՌԴ նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հոդվածում, որը հրապարակվել է «Независимая газета»-ում «Ապրել անցյալո՞վ, թե՞ ապագայով» խորագրի ներքո: Նրա խոսքով, մինչև վերջերս բանակցային գործընթացում իրավիճակը քիչ թե շատ պարզ էր Հայաստանի պարագայում՝ Երևանը գնում էր փոխզիջումների փնտրտուքի ճանապարհով, կարևորը ամբողջովին բացառելով խնդրի լուծման ուժային տարբերակը: Եվ սա համապատասխանում էր այն փաստաթղթի ոգուն, որի հիման վրա հաստատվեց հրադադարը: Բայց գարնանը Երևանում տեղի ունեցած իրադարձությունները, շարունակում է Կազիմիրովը, առաջ քաշեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը՝ բանակցային սեղան վերադարձնել Արցախը: «Սա համապատասխանում է այս հակամարտության եռակողմ կոնֆիգուռացիային, առավել ևս, որ 90-ականներին բանակցությունները տարվում էի երեք կողմերի միջև, Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ: Եվ Ղարաբաղով երկու համաձայնագրերը ստորագրվել են հակամարտության երեք կողմերի կողմից: Ավելին՝ այն տարիներին Ադրբեջանը շփման գծի գործերով շփումները առաջինը հաստատում էր հենց Լեռնային Ղարաբաղի հետ: Թվում է, թե Բաքուն պետք է գիտակցի, թե ինչ կարգավիճակով էին իրենք այն ժամանակ բանակցում Ղարաբաղի հետ, եթե ոչ որպես հակամարտության կողմի ու, հետևաբար, բանակցային գործընթացի կողմի: Սակայն Բաքվում դա «չեն հիշում»»,- գրել է ՄԽ նախկին համանախագահը: Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, Կազիմիրովը նշել է, որ այն վերջին շրջանում լարված է, հակասություններ կան երկրի առաջնորդների միջև: Եվ դժվար թե այս իրավիճակը նպաստի Բաքվի հետ բանակցությունների վրա: Ավելին՝ Ադրբեջանը արդեն մեղադրում է Երևանին բանակցությունները տապալելու համար. «Ոչ միայն ներքին իրավիճակը, այլև բանակցային գործընթացը պահանջում են երկրի բոլոր առանցքային ուժերի միասնականություն: Անհարմար  է դրսից ինչ-որ բան առաջարկել, բայց կարծում եմ ժամանակն է, որպեսզի Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը հնարավորինս շուտ հանդիպեն և մշակեն հակամարտության կարգավորման խնդիրների նկատմամբ միասնական մոտեցում: Վստահ եմ, որ նրանցից որևէ մեկին թարգմանիչ չի պահանջվի, եթե խոսեն ապագայից  և ոչ թե անցյալից և մտածեն Ղարաբաղի ճակատագրի, ոչ թե իրենց դիրքերի մասին» ,- գրել է Կազիմիրովը:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am