Վերին Լարսի խափանման կանխավարկածը

«Ժամանակ» թերթը գրում է․ «Նախօրեին կրկին կիլոմետրերով հերթեր են գոյացել Վերին Լարսում: Հայաստանի տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանը մեկնել է Վերին Լարս, հանդիպում ունեցել հայ վարորդների, նաև վրացի գործընկերների հետ: Հայաստանի պաշտոնյաները հայտարարում են, որ խնդիրը քաղաքական չէ: Մյուս կողմից խիստ ուշագրավ է, որ այն առաջանում է հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հայաստանյան բուռն քննարկումների ֆոնին, որոնք սկսեցին Լավրովի հայտնի հայտարարությունից: Այնուհանդերձ, Վերին Լարսի խնդիրը այսպես ասած հավերժական խնդիր է արդեն և ծագում է պարբերաբար, ամենատարբեր պատճառներով: Միևնույն ժամանակ, այդ անցակետը, որ Վրաստանի տարածքով Ռուսաստան գնացող միակ բաց ճանապարհն է, սպասարկում է ոչ միայն հայ բեռնափոխադրողներին, այլ թե վրացի, թե թուրք: Սա իհարկե մեզ շատ քիչ է մխիթարում, որովհետև չի կարող փոխհատուցել հայ տնտեսվարողների կրած վնասները: Իսկ դա ազդում է Հայաստանի տնտեսության վրա: Եվ հաշվի առնելով այն, որ նոր կառավարությունը, նոր իշխնությունը դնում է ստվերի ու կոռուպցիայի դեմ խիստ պայքարի խնդիր, տնտեսությանը հասցվող վնասներն ըստ էության շատ ավելի ցավալի են դառնում այդ պարագայում, քանի որ շատ կարևոր է յուրաքանչյուր օրիօնական լուման, որ մտնում է Հայաստանի տնտեսական դաշտ: Սակայն ակնառու է նաև, որ խնդրի հիմնարար լուծման հարցում Հայաստանի թե նախորդ, թե նոր իշխանության հնարավորությունները սուղ են, անգամ նորի բարձր լեգիտիմության պայմաններում, որովհետև տվյալ դեպքում ըստ էության գործ ունենք երրորդ երկրների՝ ռուս-վրացական անցակետի հետ: Միաժամանակ հետաքրքիր է, որ անցակետում հերթական խնդիրը ծագում է Վրաստանում ամերիկա-վրացական զորավարժության մեկնարկին զուգահեռ: Այդ զորավարժությանը մասնակցում է նաև Հայաստանը: Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան դժգոհել էր, որ Վրաստանի հարևանները մասնակցում են դրան: Այդ դժգոհությունն ըստ երևույթին առնչվում է Հայաստանին ու Ադրբեջանին: ՌԴ վարչապետ Մեդվեդևն էլ հայտարարել էր, որ Վրաստանի ՆԱՏՕ անդամակցությունը խիստ վտանգավոր իրավիճակ և հետևանք կունենա տարածաշրջանի համար: Արդյո՞ք Վերին Լարսի հերթական խնդիրը Վրաստանի դեմ ռուսական ինչ որ դեմարշ չէ: Այսպես, թե այնպես, հարվածը ստանում ենք մենք և ակնհայտ է մի բան, տեսանելի ապագայում շատ դժվար է լինելու թե Վերին Լարսի հարցի լուծումը, թե այլընտրանքային ճանապարհի, որի շուրջ բանակցում են Վրաստանն ու Ռուսաստանը: Մյուս կողմից Հայաստանը չի կարող հրաժարվել ռուսական ապրանքային շուկայից: Այլ բան չի մնում, քան Հայաստանի տնտեսության կազմակերպումն իրականացնել այսպես ասած Վերին Լարսի խափանման կանխավարկածով, այլ կերպ ասած պատրաստ լինել ամենավատին, իսկ եթե լավ եղավ, ապա ինչպես ասում են ավելի լավ: Սա գուցե հնչի տարօրինակ, սակայն պետք է ի վերջո հաշվի առնել և արձանագրել՝ իրավիճակը շտկլու անդադար ջանքերով հանդերձ իհարկե, որ այստեղ Հայաստանից պահանջվելու են ոչ ստանդարտ լուծումներ, որովհետև ստանդարտ լուծումների արդյունավետության հեռանկարը մեծ չէ, խնդրի այսպես ասած երրորդ կողմերի միջև լինելու պատճառով: Դա չի նշանակում չաշխատել այդ կողմերի հետ ստանդարտ լուծումների մասով: Բայց Հայաստանից առնվազն միջնաժամկետ հեռանկարում պահանջվում են թերևս ոչ ստանդարտ մոտեցումներ և լուծումներ, որոնք թույլ կտան նվազեցնել Հայաստանի տնտեսության համար Վերին Լարսի պարբերական խափանումների ազդեցությունը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am