Ինչու՞ Հայաստանը չի կարող հավակնել Հազարամյակի մարտահրավերների ֆինանսավորմանը

Հայաստանն այժմ չի կարող հավակնել ամերիկյան Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի դրամաշնորհների, քանի որ Համաշխարհային բանկի 2018 թվականի հուլիսի 1-ի զեկույցի համաձայն Հայաստանը դարձել է «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին տեղեկացրել են Կորպորացիայում, ավելացնելով, որ Հազարամյակի մարտահրավերները կարող է աջակցություն տրամադրել մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամտի միայն «ցածր» և «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրներին: Հիշեցնենք, ԱՄՆ-ի Հազարամյակի մարտահրավերնետ կորպորացիան մինչև 2008 թվականը Հայաստանում տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող ծրագրեր է իրականացրել, սեփական միջոցներով Հայաստանի գյուղական շրջաններում կառուցելով ճանապարհներ և ջրհորներ։ Կորպորացիան որոշել էր դադարեցնել Հայաստանին տրամադրվող օգնությունը 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո՝ պարզաբանելով, որ օգնությունը նախատեսված է ժողովրդավարության ճանապարհն ընդունած երկրների համար: Ի պատասխան, 2008 թվականի մարտի 20-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ «Հայաստանն ի վիճակի է ինքնուրույն իրականացնել նախատեսված ծրագրերը»: «Մենք այլընտրանքային ֆինանսական միջոցներ կգտնենք», - հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը: Սերժ Սարգսյանի նախագահության բոլոր տասը տարիներին փորձեր էին արվում վերսկսել Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի օգնության ծրագրերը Հայաստանում, սակայն, այդ տարիներին Հայաստանը չէր համապատասխանում Կորպորացիայի պահանջներին՝ բարձր կոռուպցիայի և ժողովրդավարության անբավարար վիճակի պատճառով: «Թավշյա հեղափոխությունից» հետո ԱՄՆ-ի Կոնգրեսի և Ամերիկայի հայ համայնքի մի շարք անդամներ դիմել էին Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիային՝ կոչ անելով վերականգնել Հայաստանին տրամադրվող օգնությունը: Կորպորացիայի կանոնադրության համաձայն, ֆինանսական օգնություն կարող են ստանալ միայն Համաշխարհային բանկի չափանիշներով մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամտի «ցածր» կամ «ցածր-միջին» ցուցակում գտնվող երկրները: Մեկ շնչի հաշվով 5-ից քիչ համախառն ազգային եկամուտ ունեցող երկրները գտնվում են «ցածր» եկամուտ ունեցողների ցուցակում: Մեկ շնչի հաշվով 6-,895 համախառն ազգային եկամուտ ունեցող երկրները գտնվում են «ցածր-միջին» եկամուտ ունեցողների ցուցակում։ Համաշխարհային բանկի զեկույցների համաձայն, Հայաստանը նախկինում գտնվում էր «ցածր-միջին» եկամուտ ունեցողների ցուցակում, սակայն 2018-ի հուլիսի 1-ին Համաշխարհային բանկը տեղափոխեց Հայաստանը «բարձր-միջին» երկրների ցուցակ, որտեղ մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամուտը ,895-ից ավելի է։ «Ամերիկայի Ձայն»-ը կփորձի պարզաբանել, թե 2017-2018 թվականների որ տվյալների վրա է հիմնվել Համաշխարհային բանկը, ինչը Հայաստանը դասակարգել է «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր, մինչդեռ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան գտնվում են «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրների ցանկում: Ի դեպ, հարևան Վրաստանը կարող է ստանալ Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի աջակցությունը, քանի որ գտնվում է Հայաստանից ցածր՝ «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրների շարքում: Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայում «Ամերիկայի Ձայն»-ին տեղեկացրել են, որ քանի որ Համաշխարհային բանկը Հայաստանը դասակարգել է որպես «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր, Կորպորացիան իրավունք չունի Հայաստանը որպես օգնություն ստանալու թեկնածու դիտարկել: «Նախորդ տարի Հայաստանը «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկիր էր, սակայն, այս փոփոխության արդյունքում Հայաստանը չի կարող հավակնել Կորպորացիայի օգնությանը: Այն նախատեսված է միայն «ցածր» և «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրների համար: Եթե ապագայում Հայաստանը վերադասակարգվի և կրկին համարվի «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկիր, Կորպորացիայի տնօրենների խորհուրդը կարող է որոշել վերսկսել ծրագրերը Հայաստանում»,- հայտնել են «Ամերիկայի Ձայն»-ին:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am