«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին Հայաստանը շարունակում է նախապատրաստվել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներին: Սպասվում է, որ հոկտեմբերի 11-12-ն անցկացվելիք գագաթնաժողովի ժամանակ Հայաստան կայցելեն 80-ից ավելի երկրի ներկայացուցիչներ՝ մոտ 5000 հոգի: Ընդ որում, սպասվում է, որ 80 երկրից ավել Հայաստան կայցելեն ղեկավարների մակարդակով: Արդեն հաստատված է, որ Հայաստան կայցելեն Ֆրանսիայի և Կանադայի նախագահները: Բանն այն է, որ թավշյա հեղափոխությունից հետո հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ աճել է, և շատերն են ցանկանում գալ, տեսնել Հայաստանն ու երկրի վարչապետին: Եվ այս իրավիճակում լուրջ խնդիր է առկա հյուրանոցների հետ կապված: Եվ չի բացառվում, որ որոշում կայացվի պատվիրակություններին տեղավորել նաև Երևանից դուրս գտնվող հյուրանոցներում, չնայած այդ դեպքում արդեն դժվար է դառնալու նրանց տեղաշարժն ապահովելը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը