Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն անդրադարձել է Երևանից դեպի Եվրոպա չվերթների հիմնականում գիշերային ժամերին իրականացմանը՝ Facebook -ի իր էջում նաև նշելով, որ ժամանակ առ ժամանակ կանդրադառնա ավիացիայի ոլորտի այն հարցերին, այն խնդիրներին, որոնք ամենից շատ են հետաքրքրում հանրությանը:
«Եվ այսպես, սկսենք ամենից հաճախ տրվող հարցից. ինչո՞ւ են Երևանից դեպի Եվրոպա չվերթներն իրականացվում հիմնականում գիշերային ժամերին: Պատճառը ոչ թե ձևավորված թյուր կարծիքն է, որ գիշերային ժամերին իրականացվող չվերթները մատչելի են, այլ ավիաընկերությունների կողմից տարանցիկ ուղևորափոխադրումների համար հարմարավետ համակցման ժամերի ապահովումն է, որպեսզի չվերթը շարունակող ուղևորները ստիպված չլինեն երկար սպասել չվերթի շարունակությանը:
Իսկ այն ուղղություններով, որտեղ բարձր է կետից կետ փոխադրման պահանջարկը՝ ավիաընկերությունները հնարավորություն ունեն չվերթն իրականացնել ցերեկային ժամերին» ասված է գրառման մեջ
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը