Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու հարցով ստորագրահավաքին միացած 46 պատգամավորներից ՀՅԴ խմբակցության երեք պատգամավորներն են՝ Ռոմիկ Մանուկյանը, Արմենուհի Կյուրեղյանը եւ Ռուզան Առաքելյանը։ Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի միացել ստորագրահավաքին, նա Հայաստանում չէ։ Փաստաթղթի տակ չի ստորագրել նաեւ Սպարտակ Սեյրանյանը, ով մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը չի ստորագրել, սակայն հրաժարվեց իր կուսակիցների հետ կապված այլ մանրամասներ հայտնել։
Իսկ ահա ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն էլ մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց այս տեղեկատվությունը՝ հորդորելով չկարեւորել անձերին։ Նշված պատգամավորներից ևս տեղեկությունը ճշտել մեզ չհաջողվեց: Թե ինչու են ի աջակցություն երկրորդ նախագահի հանդես եկած 46 պատգամավորներից 42-ն իրենց անունները այդքան համառորեն գաղտնի պահում, հասկանալի չէ, քանի որ ամեն դեպքում շուտով այդ ցուցակը հրապարակվելու է։ Հավելենք, որ մինչ այժմ հայտնի են ստորագրահավաքին միացած 4 պատգամավորի անուն․ Աժ նախագահ Արա Բաբլոյան, Աժ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանով եւ Արփինե Հովհաննիսյան, ինչպես նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյան։
factor.am
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը