Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման հարցով ստորագրահավաքին միացել է նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը:
Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Այս պահին ստորագրահավաքին միացած պատգամավորների թիվը 46-ն է՝ 42 ՀՀԿ-ական, 3՝ ՀՅԴ-ական և մեկ՝ «Ծառուկյան» խմբակցությունից: Ստացվում է՝ ստորագրահավաքին միացել են բոլոր խմբակցություններից՝ բացի «Ելք»-ից:
Սողոմոնյանը չհայտնեց, թե ովքեր են ՀՀԿ-ականներն ու ՀՅԴ-ականները, որոնք միացել են ստորագրահավաքին, սակայն հավելեց, որ Իշխան Զաքարյանից ունի համաձայնություն՝ հրապարակելու վերջինիս անունը: Դատախազությունից մեզ փոխանցեցին, որ պատգամավորների ստորագրությամբ ձևաթուղթը փոխանցվել է իրենց և դատախազության քննության ներքո է:
Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2008 թվականի «Մարտի 1-ի»-ի գործով՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով:
Փաստաբանները բողոքարկում են խափանման միջոցը որպես կալանք ընտրած դատարանի որոշումը: Հուլիսի 28-ին Ռոբերտ Քոչարյանը երկու ամիս ժամկետով կալանավորվել է:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը