Էդուարդ Շարմազանովը հայտում է՝ ՀՀԿ-ից քանի հոգի է ստորագրել

Անազատության մեջ գտնվող` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին միացած պատգամավորների անունները Քոչարյանի գրասենյակը շարունակում է հույժ գաղտնի պահել հանրությունից։ Դեռեւս հայտնի է միայն այն, որ ստորագրողները 45 հոգի են։ Թե կոնկրետ ՀՀԿ, ՀՅԴ  խմբակցություններից ովքեր են միացել, չի հայտարարվում։ Ուշագրավ է, որ Քոչարյանի պաշտպանությունը ստանձնած ՀՀԿ–ից ևս խուսափում են այդ ցանկը հրապարակել։ Դեռևս հայտարարվել է միայն Աժ նախագահ Արա Բաբլոյանի, փոխխոսնակներ Արփինե Հովհաննիսյանի և Էդուարդ Շարմազանովի մասին։ Ի դեպ, Շարմազանովն էլ Հայաստանում չէ։ Ստորագրությանը չմիացած պատգամավորներից որոշները նույնպես չեն ցանկանում, որ իրենց անունները շեշտվեն այս պահին։ Ըստ ՀՀԿ աղբյուրների՝ չմիացողների թվում են ոչ միայն ՀՀԿ–ն լքած գործարարները, այլև դեռևս ՀՀԿ–ում մնացած պատգամավորներից մի քանիսը։ ՀՀԿ–ական պատգամավոր, «Կիլիկիա» գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց՝ չի միացել ստորագրահավաքին. «Ես Հայաստանում չեմ, ինձ չեն էլ ասել դրա մասին»։ Մեր հարցին՝ եթե տեղեկացնեին՝ կմիանա՞ր, պատասխանեց. «Եթե ասեին՝ կորոշեի կասեի, իրավիճակը լինելու դեպքում ես որոշում կայացնում, հիմա չեմ կարող որեւէ բան ասել»։ ՀՀԿ–ական մեկ այլ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նույնպես չկա այդ ցանկում։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, թե իրենք կաշկանդված չեն այդ կապակցությամբ հանրային կարծիքով և խուսափելու որևէ պատճառ չունեն: «Ո՞վ է խուսափում, ես ստորագրել եմ ու բաց հայտարարել դրա մասին, խուսափելու բան չկա։ Հրապարակողը մենք չենք, ՀՀԿ–ից ավելի քան 40 պատգամավոր միացել է, ով եղել է երկրում, միացել է, արհեստական աժիոտաժ է ստեղծվել»,– ասաց ՀՀԿ ներկայացուցիչը։ ՀՀԿ–ն խնդրահարույց է որակել հարուցված քրեական գործը, օրինականության, հատկապես՝ սահմանադրականության տեսանկյունից եւ նախաձեռնել ստորագրահավաքը, իսկ կառավարության մաս կազմող ՀՅԴ–ն հայտարարեց, որ որևէ անպատեհություն չի տեսնում, որ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորները միանան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1–ին սահմանադրական կարգը տապալելու համար։

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am