ՀՀ ԱԺ 45 պատգամավորի կողմից ստորագրած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորագիրն արդեն Գլխավոր դատախազությունում ստացվել է և քննարկման փուլում է: Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ավելի վաղ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը տեղեկացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու նպատակով Գլխավոր դատախազին ուղղված դիմումը ստորագրվել է ինչպես Հանրապետական խմբակցության պատգամավորների այնպես էլ ՀՅԴ-ի պատգամավորների կողմից:
Սողոմոնյանի խոսքով՝ պատգամավորները ստորագրություններով երաշխավորում են, որ խափանման միջոցը փոխելու դեպքում որևէ խնդիր չի առաջանա Ռոբերտ Քոչարյանի կողմից:
Փաստաթուղթը ստորագրել է նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, երկու փոխնախագահներ՝ ճնշող մեծամասնությունը Հանրապետական խմբակցության ներկայացուցիչներ են, սակայն կան նաև այլ խմբակցություններից ևս:
Սողոմոնյանը պատգամավորների անունները հրաժարվեց ներկայացնել, թեև գաղտնի ոչինչ չկա, սակայն նախ պետք է նրանց հետ համաձայնեցնել:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը