ՀՀ ոստիկանությունը և այլ իրավապահները փաստացի խրախուսում են նման հանցագործությունները. հայտարարություն

  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
    Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան (այսուհետ՝
    Կոալիցիա) խստագույնս դատապարտում է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի
    ունեցած ծայրահեղ անհանդուրժողականության, ատելության և բռնության պոռթկումը, որն
    արտահայտվեց 9 երիտասարդի կյանքի և առողջության նկատմամբ հոգեբանական և
    ֆիզիկական ոտնձգությամբ:
    Կոալիցիան պնդում է, որ կատարվածի համար պատասխանատվությունը կիսում են
    հավասարապես թե՛ այն անձինք, ովքեր հարձակում են գործել գյուղի բնակիչներից մեկի մոտ
    հյուրընկալված երիտասարդների վրա և թե՛ իրավապահ մարմինները, մասնավորապես
    ոստիկանության ծառայողները, որոնք տարիներ շարունակ իրենց անգործությամբ,
    թողտվությամբ և, նույնիսկ, ուղղորդմամբ խրախուսել են իրական կամ ենթադրյա լ սեռական
    կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով ատելության հիմքի վրա կատարված
    հանցագործությունները:
    Եթե մի քանի ամիս առաջ Գորիսում տուժածներից երկուսի նկատմամբ տեղի
    ունեցած հարձակման դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկա նության Գորիսի բաժինը պատշաճ
    կերպով արձագանքեր, ապա նույն բռնարարները այս անգամ չէին գլխավորի մարդկանց
    առողջությանը ավելի ծանր վնաս պատճառած այս հարձակումը:
    Իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով
    ատելության հիմքով կատարված հանցագործությունների զոհերի բողոքներին ընթացք
    չտալով, զոհերին մեղադրելով և նշված հիմքով ատելությունը որպես մեղմացուցիչ հանգամանք
    դիտարկելով՝ ՀՀ ոստիկանությունը և այլ իրավապահները փաստացի խրախուսում են նման
    հանցագործությունները:
    Հայաստանի Հանրապետությունը տարիներ շարունակ ձա խողում է ԼԳԲՏ անձանց
    խտրականությունից զերծ մնալու, բռնության չենթարկվելու, արժանապատ իվ կյանքի և ՀՀ
    սահմանադրությամբ ու միջազգային փաստաթղթերով սահմանված մի շարք այլ
    իրավունքների ապահովումն ու պաշտպանությունը, ինչն անհամատեղելի է
    ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության արժեքները հռչակած
    պետության տեսլականի հետ: Իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը
    պետության գոյության հիմնական նպատակներից է, ինչին կարելի է հասնել միայն պետական
    մարմինների գործելաոճի կտրուկ փոփոխության արդյունքում:
    Կոալիցիան հայտնում է իր զորակցությունը Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում
    հարձակման ենթարկված անձանց, բարձր գնահատում իրենց պայքարը իրավունքների
    պաշտպանության համար և պատրաստակամություն է հայտնում աջակցել ԼԳԲՏ անձանց
    իրավունքների պաշտպանության նախաձեռնություններին և պահանջում.
    ՀՀ ոստիկանությունից և այլ պատկան մարմիններից գործի պատշաճ և արդարացի
    քննություն և մեղավորների համաչափ և օրինաչափ պատիժ:
    ՀՀ կառավարությունից անհապաղ քայլեր ձեռնարկել Հայաստանում խտրականության
    բոլոր հատկանիշներով ատելության հիմքով հանցագործությունների և խտրականության
    վերացման ուղղությամբ՝ ինչպես օրենսդրական կարգավորումների միջոցով, այնպես էլ
    դրսևորելով քաղաքական կամք՝ արտահայտվելու և գործելու հասարակական
    անվտանգության համար նման վտա նգ ներկայացնող հանցագործությունների դեմ:
    Կոալիցիան պատրաստակամ է ցուցաբերել մասնագիտական և տեխնիկական աջակցություն
    այդ նպատակը իրականացնելու համար:
  • Խտրականության դեմ պայքարի և հանուն հա վասա րության կոալիցիան միավորում է 11
    իրավապաշտպան հասարա կական կա զմակերպություն և 4 անհատների`
    ! «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության
    կենտրոն ՀԿ
    ! «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
    ! «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
    ! «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ
    ! «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
    ! «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
    ! «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ
    ! «Փինք Արմենիա» ՀԿ
    ! «Հասարակություն առանց բռնության» ՀԿ
    ! «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
    ! «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ
    ! Լիդա Մինասյան, անհատ անդամ
    ! Անահիտ Չիլինգարյան, անհատ անդամ
    ! Նարե Հովհաննիսյան, անհատ անդամ
    ! Ռիմա Սարդարյան, անհատ անդամ

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am